2021-ին Հայաստանից մեկնողները 73 հազարով ավելի են եղել, քան ժամանողները
2021 թվականին Հայաստանից ավելի շատ քաղաքացի է մեկնել, քան ժամանել:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով, մասնավորապես, հայկական փաստաթղթերով Հայաստանից հեռացել է 762 792 քաղաքացի, և Հայաստան է եկել 689 221 քաղաքացի, տարբերությունը կազմել է 73 571 քաղաքացի: Նկատենք, որ Վերջին 10 տարում նման մեծ բացասական թիվ չի արձանագրվել Հայաստանում:
Ի դեպ, 2020 թվականին Հայաստանից մեկնողների և ժամանաողների տարբերությունը եղել է դրական: Ժամանողները 42 786-ով ավելի են եղել:
Նշենք, որ 762 հազար հեռացողներից 533 հազարը հեռացել է «Զվարթնոց» օդանավակայանով, 119 հազարը՝ Բագրատաշենի անցակետով, 43 հազարը Գյումրիի օդանավակայանով:
Նշենք նաև, որ Հայաստանի մշտական բնակչությունը եւս նվազել է, եթե 2020-ի վերջին ՀՀ բնակչությունը կազմել է 2 963.3 հազար մարդ, ապա 2021-ի վերջին՝ 2 961.0 հազար մարդ:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)