Փաստաբանը ԱԱԾ հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով քրգործ հարուցել Արթուր Սարգսյանին ապօրինի կալանավորելու համար
Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի պաշտպանները պահանջում են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին քրեական պատասխանատվության ենթարկել՝ Սարգսյանին ապօրինի կալանավորելու համար։ Արթուր Սարգսյանի փաստաբանն օրերս հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ՝ պահանջելով քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի հատկանիշներով՝ Արթուր Սարգսյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար։
Նկատենք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում ապօրինի ձերբակալելու, կալանավորելու համար նախկինում չի կիրառվել, համենայն դեպս դատական պրակտիկա որպես այդպիսիք չկա, թեեւ բազմաթիվ գործեր կան, երբ դատարանների արձանագրվել է մարդուն արգելանքի վերցնելու ապօրինությունը։
Սիսիանի նախկին համայնքապետ, այժմ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ օրերս ԱԱԾ հաղորդում է ներկայացվել՝ պահանջելով քրեական գործ հարուցել՝ Սարգսյանին ապօրինի կալանավորելու համար։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանավորվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ, դատավորն անգամ չէր ծանուցել պաշտպանության կողմին և կալանավորման որոշում կայացրել՝ առանց մեղադրյալին և պաշտպաններին լսելու, իսկ այն բանից հետո, երբ ՍԴ-ն արձանագրել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ, Սարգսյանն ազատ էր արձակվել։
Արթուր Սարգսյանի փաստաբանները դեռևս նոյեմբեր ամսին՝ դատավոր Դանիելյանի կայացրած որոշումից անմիջապես հետո հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու համար, ինչպես նաև՝ դիմել են ՀՀ արդարադատության նախարարությանը և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ պահանջելով հարուցել կարգապահական վարույթ։
Կարգապահական վարույթ Դանիելյանի նկատմամբ այդպես էլ չի հարուցվել, թեև ժամկետներն արդեն սպառվել են՝ պաշտպանները դեռևս տեղեկություն չունեն, իսկ ինչ վերաբերում է ավելի վաղ ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը՝ փաստաբանը նշեց, որ դատախազությունը ներկայացված հաղորդումն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից պաշտպանության կողմը գրություն է ստացել, թե պաշտպանների կողմից բարձրացվող խախտումները սուբյեկտիվ ընկալում է։
«Տպավորություն է, որ երազ ենք տեսել, մեզ ծանուցել են, մենք էլ՝ չենք իմացել, բայց մենք խոսել ենք փաստերով, փաստեր ներկայացրել։ Ի վերջո, փաստը մնում է փաստ, որ մենք դատական նիստին առհասարակ ներկա չենք եղել»,- նշեց Էմին Խաչատրյանը՝ ընդգծելով, որ մեղադրյալի լսված լինելու իրավունքը չի ապահովվել։ Փաստաբանները կրկին գրությամբ դիմել էին դատախազություն՝ պահանջելով, որ իրենց գրությամբ պատասխանեն, սակայն պատկերը նույնն է եղել և այժմ պաշտպանները դատախազության անգործությունը վիճարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, դատական նիստի օրը դեռևս նշանակված չէ։
Ընդ որում՝ Արթուր Սարգսյանի ապօրինի կալանավորման ապօրինության մասին պաշտպանները բազմիցս են բարձրաձայնել, ավելին, միջնորդություն էին ներկայացրել նաև գլխավոր դատախազին՝ «հիշեցնելով» անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտության մասին, ինչը, սակայն ևս դատախազության կողմից մերժվել է և այժմ այդ որոշումը վիճարկվում է դատարանում։
«Մեր պաշտպանյալի իրավունքի խախտումը, այնուամենայնիվ, պետք է արձանագրվի նաև դատական ակտով, պետք է հիմնավորվի, որ ի սկզբանե այն ժամանակահատվածը, երբ Սարգսյանը կալանավորված էր, իրավունքի խախտմամբ է եղել»,- ընդգծեց Խաչատրյանը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)