Ունեցանք հերթական քաղաքական բանտարկյալը, հանձին դատավոր Բորիս Բախշիյանի. Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀԱՐՄԱՐՎԵՑԻ՞ՆՔ․․․
Այսպիսով, ունեցանք հերթական քաղաքական բանտարկյալը, հանձին դատավոր Բորիս Բախշիյանի։ Իսկ ո՞վ էր կասկածում, որ նոր ստեղծված, քաղաքական հետապնդումների մասնագիտական դատարանի պատանի թմկբահար դատավորն ընդունելու է կալանքի որոշում։ Ահա այս տարիներին դատարանների ստրկացման քայլերի ոչ սպառիչ շղթան՝ գաղտնազերված հայտնի եռակողմ հեռախոսազրույցներ- «Կա՞ Հայաստանում դատավոր, որ ինձ չլսի»-դատարանների շրջափակում-ՍԴ ջախջախում-«վնգստացող դատավորներ»-Քր․գործի հարուցում և դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրում-Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրում-Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ խցկում-դատարաններից համակարգիչների առգրավում-քաղաքական հետապնդումների (կալանքի) մասնագիտական դատարանների ստեղծում։
Այս ամենն ուղեկցվում էր քաղաքական բռնություններով, Արցախի հարցով «գաղտնի բանակցություններով», ի վերջո պարտությամբ, Արցախի հանձնումով, հետագայում Սյունիքի տարածքների հանձնումով, հազարավոր զոհերով, շուտով․․․
Եվս մեկ անգամ կրկնեմ, հարգելի գործիչներ՝ ընդդիմադիր, երկրի ապագայով անհանգստացող, հույս մի դրեք , այսպես կոչված «սահմանադրական ճանապարհով», այն է՝ իրավական գործընթացներով պայքարի հաջողության վրա։ Կարծում եմ, որ դուք նույնպես սա հիանալի հասկանում եք, բայց․․․
Է՛հ շարունակենք «կառուցողական» ընդդիմադիր քայլերը, մինչև․․․
Հետո կասենք․ «Մենք ինչո՞վ էնք մեղավոր, պատասխանատուն և մեղավորն իշխանություններն էին, իսկ մենք չուզեցինք երկիրը քաոսի վերածել»։Իրո՞ք, իսկ եթե անկեղծ խոսենք, ապա վճռականություն չունեցանք և հարմարվեցինք»։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները