Հրաժարակա՞ն եք տվել, ինչո՞ւ, թե՞ դավաճանը որոշել է, որ Ձեզ փոխարինի Մակունցի մակարդակի գլխավոր հյուպատոս. հարցեր ՀՀ գլխավոր հյուպատոսին
ԱՄՆ-ում բնակվող սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ Վիգեն Սոսիկյանը գրում է, որ սոցցանցերում վերջերս շրջանառվող գրառումները վկայում են այն մասին, որ դեսպան Արմեն Բայբուրդյանը լքում է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնը։
Սոսիկյանը ցավով նշում է, որ մինչ օրս հյուպատոսության կամ ՀՀ ԱԳՆ-ի կողմից հանկարծակի մեկնելու վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չկա:
«Թափանցիկության և հստակության բացակայությունը խոսուն է:
Պարոն Բայբուրդյան, Արևմտյան Միացյալ Նահանգների միլիոնավոր համայնքը շատ ավելին է մարդկանց փոքր խմբից, որոնք ոգևորված են ձեզ հետ լուսանկարվել տեղական միջոցառումների ժամանակ:
Համայնքն արժանի է Ձեզնից ուղիղ լսելու: Ձեր բացատրությունն էական է:
Հրաժարակա՞ն եք տվել։ Եթե այո, ինչո՞ւ։
Թե՞ դավաճանը որոշել է, որ ձեր «առաքելությունն ավարտված է», որ ձեզ փոխարինի Մակունցի մակարդակի գլխավոր հյուպատոս։
Ինչևէ, հարցը մնում է…
Դուք չօգտագործեցիք ձեր ձայնը որպես գլխավոր հյուպատոս՝ ձեր վերադասի դավաճանական գործողությունները բացահայտելու համար: Ձեր խլացնող լռությունը կշարունակվի նաև, որպես նախկին գլխավոր հյուպատո՞ս»,- գրում է Վիգեն Սոսիկյանը:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները