Հադրութի ու Շուշիի, իսկ լավ աշխատելու դեպքում նաև Քարվաճառի խնդիրները դեռ ակտուալ են․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իրանում վերջնական որոշում կա՝ Պարսից Ծոցից Սև Ծով ձգվող էներգետիկ միջանցքի համար նրանք չեն օգտվելու Նախիջևանի տարածքից։ Խողովակաշարն անցնելու է ՀՀ տարածքով։ Այս նախագծի մասին բանակցությունները շուտով կշարունակվեն Բուլղարիայում։ Էներգետիկ միջանցքի մաս կազմող պետությունները՝ Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան ու Հունաստանը համապատասխան պայմանագիր կստորագրեն։
Այսպիսով իրանական կողմը Սյունիքն իր համար ռազմավարական նշանակության տարածաշրջան է ճանաչում ոչ միայն խոսքով, այլ հիմա նաև գործով։ Հայտնի է նաև, որ շուտով Կապանում Իրանի հյուպատոսարան կհիմնվի։
Սա, իհարկե, լավ լուր է։ Հայաստանը վերջապես կճեղքի կոմունիկացիոն շրջափակումը, իսկ Թուրքիայի ներկայությունը Արցախում որոշ իմաստով կկոմպենսացվի Իրանի ներկայությամբ Սյունիքում։ Բայց աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական այս վերադասավորումները նաև լուրջ խնդիրներ են պարունակում մեզ համար։ Մասնավորապես գրեթե զրոյի է հավասարվում Հայաստանի՝ իր համար կենսական նշանակություն ունեցող հարցերում որոշումներ կայացնելու հնարավորությունը։
Բայց սա միակ խնդիրը չէ։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանում ուժերի վերադասավորման այս գործընթացում Հայաստանը մնում է ձեռնունայն։ Կամ, ավելի ճիշտ, մեզ միայն փշուրներ են առաջարկվում։ Մինչդեռ մենք առնվազն Հադրութի ու Շուշիի խնդիր կարող ենք դնել։ Այո, ես հասկանում եմ, որ Հայաստանը պատերազմում պարտված կողմ է, բայց նաև հասկանում եմ ու գիտեմ դրա պատճառները։ Ի դեպ, դա Մոսկվայում էլ գիտեն, Բաքվում էլ, Թեհրանում էլ, մնացած բոլոր մայրաքաղաքներում էլ։ Հետևաբար Հադրութի ու Շուշիի, իսկ լավ աշխատելու դեպքում նաև Քարվաճառի խնդիրները դեռ ակտուալ են։ Եթե, իհարկե, դավաճան այս իշխանությունները չվաճառեն դրանք գազի տարանցման ու նման այլ ծրագրերից ակնկալվող դիվիդենտների դիմաց»։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները