Սկանդալ․ Փաշինյանը հարբել է Վրաստանի ՆԳ նախարարի հետ ճաշին ու հայհոյել ՌԴ նախագահ Պուտինին
Antifake.am-ը գրում է․ Փետրվարի 2-4–ը աշխատանքային այցով Հայաստանում էր Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորությամբ։ Պաշտոնյան Հայաստան էր այցելել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրավերով, հանդիպել ոստիկանապետի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Ի թիվս պաշտոնական հանդիպումների, վրաց պաշտոնյան և Հայաստանի վարչապետն ու ոստիկանապետը նաև ճաշել են միասին, որն ուղեկցվել է Փաշինյանի մասնակցությամբ հերթական միջադեպով։
AntiFake.am–ին հայտնի դարձավ, որ Ղազարյանը Վրաստանի ՆԳ նախարարին հրավիրել է Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 9–րդ հարկում գտնվող «Երեմյան փրոջեքթս»–ին պատկանող «Լիվինգսթոն» ռեստորան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ճաշին ներկա Նիկոլ Փաշինյանը իր սովորության համաձայն բավականին շատ ալկոհոլ է օգտագործել, հարբել և վրաց պաշտոնյայի ներկայությամբ սկսել է հայհոյել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ՀԱՊԿ–ը, ռուսական քաղաքականությունն առհասարակ։ Վրաստանի ՆԳ նախարարն ապշել է Նիկոլ Փաշինյանի պահվածքից, թե ինչպես կարող է երկրի վարչապետը մեկ այլ պետության ներկայացուցչի և ճաշին ներկա մարդկանց մոտ «վերջին» հայհոյանքները տալ այլ պետության ղեկավարին։ Տևական ժամանակ Փաշինյանի հայհոյանքները լսելուց հետո զարմացած Գոմելաուրին Վահե Ղազարյանին ակնարկել է, որ անհարմար իրավիճակ է, չի ցանկանում լսել Փաշինյանի հայհոյանքներն ուղղված այլ պետության ղեկավարին, խնդրել է, որ կամ ինքը լքի սեղանը, կամ Փաշինյանը։ Ի վերջո, սեղանը լքել է Փաշինյանը։
Հերթական անգամ երկրի ղեկավարին ոչ հարիր պահվածքն ու խմիչքի չափաբաժինը գերազանցելը Փաշինյանին ու նրա թիմակիցներին անհարմար դրության մեջ են դրել, ամոթով թողել Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյայի մոտ, վնասել Հայաստանի վարկը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)