Թուրքերը երկիրը վերցնելու են ներսից. Ալեն Ղևոնդյան
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ գործող իշխանությունների օրոք հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացից եկող ռիսկերին։
«2018 թվականին ինչ ասացի, հաջորդ մի քանի տարվա մեջ իրողություն դարձավ։ Մարդիկ, անգամ ամենից մոտ հարազատները, ընկերները, ազգականները չէին հավատում ինձ, ասում էին՝ ամեն բան լավ կլինի։ Շատերը խուսափում էին իմ կանխատեսումներից։ Իրենց ու իմ տարբերությունը նրանում էր, որ ես հարցին մոտենում էի մասնագիտորեն (ոչ դասագրքային) ու իրավիճակը սթափ գնահատելով։ Նրանք, այդ թվում նաև շատ հանրային ու քաղաքական գործիչներ, սովորական մարդիկ՝ հույզի, զգայականի ու սեփական տեղն ու դերը նոր իրողություններում իրացնելու առումով։
Ես (իմ նման նաև մի փոքր շրջանակ հակահեղափոխականներ ու պետականամետներ) ճիշտ դուրս եկա, նրանք սխալ։
Հիմա՝ 2021-ից սկսած ես ձեզ ասում եմ՝ այս պահին այս իշխանությամբ հայ-թուրքականի հետևանքը մեզ համար լինելու է ծայրահեղ վատ․ արդյունքում ունենալու ենք պետականազրկում, արտագաղթ, Հայաստանի վերացում, Արցախի անհետադարձ կորուստ, մեր՝ տնտեսապես ոչնչացում։
Թուրքերը շատ խելացի են, իրենք քեզ աղ ու հացով են դիմավորելու, էժան վարկեր են տալու, շինարարություն են սկսելու, աշխատատեղեր ստեղծելու, համալսարաններ բացելու ու մեզ գնելու․․․ շատերին արդեն գնել են։ Պետք է հասկանալ, որ սա հակաթուրքականություն չի․ ես «հակա»-ներով չեմ առաջնորդվում, դա հակամտածողական է։
Թուրքերը մտրակի ու բլիթի քաղաքականություն են վարում։ Իրենք երկիրը վերցնելու են ներսից՝ տնտեսապես, ինչպես արեցին Վրաստանի հետ։ Էդպես նաև ավելի շահավետ է։ Հիմա վրացիները նոր-նոր են հասկանում, որ իրենք չեն էլ իրենց երկրի տերը։
Թուրքերը չեն կարող ՀՀ-ն ռազմական ուժով վերցնել (մեծ հաշվով՝ իմաստ էլ չկա՝ նաև տնտեսապես ու քաղաքականապես), քանի որ կա ռուսական գործոնը։
Թուրքերը հայ-թուրքականին վաղուց ու լավ են պատրաստվել․ արխիվներն են մաքրել, Սփյուռքի ու Հայոց ցեղասպանության ժառանգների հետ հողային ու իրավունքների հարցերը փողով ու կոմպենսացիայով լուծել ու շատ այլ քայլեր են ձեռնարկել։
Իրենք ներդրումներով «թուրքի» կերպարը կբնաջնջեն ձեր ուղեղներից, հիշողությունից, քանի որ ձեր/մեր մեծագույն մասը շատ ճկուն է, և առաջնահերթ վաճառական («փողին մուննաթ․․»), ու հետո, երբ գա X կետը, երկրի տերը կդառնան։
Հայաստանը վերցնելը հեշտ է, մի քանի միլիարդի բան է, մանավանդ, եթե ունենք հանրային ու պետական-քաղաքական էլիտաների այն վիճակը ու հանրային այն բարոյագիտությունը, ինչն այսօր կա։
Նշեմ նաև, որ ընթացքում ակտիվորեն հակառուսական միտինգներ ու տրամադրություններ կակտիվացնեն («Պերմյակովի քեյսի» նման մի օպերացիա կկազմակերպեն), որ հեռանկարում 102-րդ բազան դուրս գա (այս պահի դրությամբ դա քիչ հավանական է, բայց դե․․․), որ ինչ-որ մի փուլում նաև հնարավոր լինի ռազմական սցենարի գործարկումը ՀՀ-ում։
Դեռևս այսքանը»,- գրել է քաղաքագետը։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները