Այս հեղափոխության նպատակը մեզ մասերի բաժանելն ու Հայ տեսակի աստիճանաբար վերացումն է. Դավիթ Վարյան
Այս հեղափոխության նպատակները ատիճանաբար մեզ պարզ են դառնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Դավիթ Վարյանը։
«Ի՞նչ տվեց մեզ թավշյա հեղափոխությունը։
Չգիտեմ։
Բայց այն, որ երկու հազար տարուց ավել(նորից եմ ասում, երկու հազար տարուց)՝ մենք երբեք այսքան ինքներս մեզնով, այսքան մաքուր, մոնոէթնիկ, զուտ Հայկական չէինք եղել, և որ այդ ամենին հասել էինք մեր զավակների կյանքի գնով, Արցախյան Ազատամարտի ու Ապրիլյան Քառօրյայի համաժողովրդական ընդվզումով, տոկունությամբ, ցուրտ, սոված ու սառը ձմեռների քողի տակ ամեն օր հերոսի դիակ հողին հանձնելու բոթ ու գույժին դիմանալով, արանքում հարսանիք ու երկունք տոնելով՝ դա փաստերի փաստն է։
Եւ որ ամենանշանակալի լուրը(գույժը), որ ականջ ու հոգի է սղոցում, որ մեզ բերեց սորոսյան հեղափոխական թավիշը, այն է, որ հիմա բանակցությունների, քննարկումների սեղանին է դրված Շուշիի ադրբեջանական համայնքի հարցը։
Ո՞վ կռվի, զոհվի, նահատակվի, և ո՞վ բանակցի․․․
Այս հեղափոխության նպատակները ատիճանաբար մեզ պարզ են դառնում։ Եւ Դուք, ով ազնվության ու ազնվականության նշույլներ ունեք
Ձեր հոգում, վեր կացեք, կանգնեցրեք այս մանկամիտ համաճարակը, որի նպատակը մեզ մասերի բաժանելն ու Հայ տեսակի աստիճանաբար վերացումն է։
Լավագույն դեպքում մեզ՝ մի քաղաք պետութան ձևով կթողեն ապրել ահագնացող Թուրքիայի և ծավալվող իսլամական պետության փեշերի ներքո, ու տեղ չի լինի քայլող մարդկանց արձանների համար, քանզի քայլելու տեղ չի լինի։
Թե՞ Ձեզ թվում է, Դուք տաքուկ եւրոպաներում եք ապրում, ու նրանց հզոր պետությունների ծովեզրին մի Մոնակո էլ Դուք կլինեք երևանյան
Ձեր հիվանդություններով։ Մեկ օրում մեզ այնպես կարտաքսեն մեր Երկրից, եթե այսօր նրա մի թիզը զիջենք։
Ալիևի նպատակն էլ հենց դա է։ Ադրբեջանական կոչվող համայնքը երեք հարյուր հազարն անց է արդեն, մինչդեռ մենք նույն հարյուր քառասուն հազարն ենք։ Ովքե՞ր են թավշյա Ձեր մաթեմատիկոս - հաշվապահները, Ձեր ուղեղներում(հոգիներում) Հայ չի՞ մնացել։ դուք հասկանու՞մ եք, որ Հայաստանի հանրապետության մեծագույն նվաճումն ու անվտանգության երաշխիքը մեր ազգային միատարրությունն է։
Ու՞ր ես, Հայկական սփյուռք։ Ինչու՞ բողոքի ալիք չեք բարձրացնում այս ամենի դեմ։ Ե՞րբ եք անցնելու գործի։ Ինչու՞ չեք ընդվզում, բոյկոտում այս իշխանություններին։ Ինչու՞ չեք վերադառնում, շենացնում այս(մեր, Ձեր) Երկիրը, մասնակցում նրա բանակային կյանքին։ Առանց հայրենիք մենք գնչու ենք դառնալու։ Մենք արդեն սեղմվել ու սեղմվում ենք, բարակել, առվակ ենք դարձել։ Մինչև ե՞րբ եք երգեր երգելով ու կենացներ ասելով ապրելու։
Արցախյան պատերազմում հաղթանակած Հայ մարդ, քո հերոսացումի արդյունքը վտանգված է։ Վեր կաց, բողոքիր ընդվզիր, մի թույլ տուր այս որոշումը անցնի։ Հայության լինելության սահմանը վտանգված է։»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...