«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դարձել է քաղաքական բանդայի մասնակից. Արսեն Բաբայան
Իրավաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանն անդրադարձել է Վանաձորի ընտրությունների արդյունքների վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» հայցը մերժելուց հետո դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուն:
Նա Facebook-ի իր էջում գրել է. «Էդմոն Մարուքյանը և իր ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը վերջին ժամանակներում իրավացիորեն ստացել է «Լուսահոգի» անվանումը, միացել է Հայաստանի Հանրապետությունը, որպես իրավական պետություն, ոչնչացնելու հակապետական և ապազգային գործին։ Այն հանգամանքը, որ նշված անձն ու իր կուսակցությունը սպասարկում են այս հանցավոր ռեժիմի հանցավոր մտադրությունները, վաղուց բացահայտված է։
Այսօր ՀՀ վարչական դատարանի դատավորներն աննախադեպ հայտարարություն են տարածել, որտեղից բացահայտվում է նաև, որ «Լուսավոր Հայաստանը», իր ղեկավարով հանդերձ, մաս են կազմում այն քաղաքական բանդային, որը կոչվում է ՀՀ իշխանություն և որը հետևողականորեն կործանում է պետականության հիմքերից գլխավորը՝ դատական իշխանությունը։
Պարզվում է Էդմոն Մարուքյանը հիմա էլ վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին քաղաքական հետապնդման ենթարկելու հաղորդում է ներկայացրել արդարադատության նախարարին, որն էլ, բնականաբար, ընդունելով «փայլուն» փոխանցումը վերցրել և դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է հարուցել։ Հաղորդման պատճառն այնքան ծիծաղելի է, որ անգամ Հովիկ Աղազարյանը կծիծաղեր։
Էդմոն Մարուքյանը միջնորդել է դատավորին պատժել այն բանի համար, որ այդ դատավորն անձամբ չի ընթերցել վճռի եզրափաքիչ մասը։ Սա այն պայմաններում, երբ օրենսդրությունն այդպիսի որևէ պահանջ չի դնում կոնկրետ դատավորի վրա, իսկ այն դատավորը, որից Էդմոնն ակնկալում էր լսել վճռի հրապարակումը, եղել է կորոնավիրուսով վարակված և որպեսզի արդարադատությունը չտուժի՝ օնլայն միացել է դատական նիստին։
Անցնելու են ժամանակներ, փոխվելու են շատ իշխանություններ, բայց պատմությունը չի մոռանալու Հայաստանի Հանրապետությունը կործանողներին ու նրանց կամակատարը դարձած հայտնի «Լուսահոգիներին»։
Հարգելի իրավաբաններ, փաստաբաններ, նախկին ու ներկա դատավորներ, պետությունը պաշտպանելու անհրաժեշտությունն օրհասական է։ Վաղը ուշ է լինելու։ Մեր երեխաներին պատասխան չենք ունենալու։ Անհրաժեշտ եմ համարում կազմակերպել շտապ քննարկումներ»։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները