Ի տարբերություն Հայաստանի Վրաստանը երկնիշ տնտեսական աճ է ապահովել. Սուրեն Պարսյան
Ի տարբերություն Հայաստանի Վրաստանը երկնիշ տնտեսական աճ է ապահովել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանական թևը սկսել է օրուգիշեր գովերգել 2021 թվականի սոցիալ-տնտեսական ձեռքբերումները, սական իրականության մեջ դրանք իներցիոն են, իրենց հետ գրեթե կապ չունեցող և համեստ ցուցանիշներ են։
Եվ այսպես պաշտոնական վիճակագրությամբ 2021 թվականին գրանցվել է 5,8 տոկոս աճ, այս ցուցանիշն արձանագրվել է 2020 թվականի 7,4 տոկոս անկման ֆոնին։ Այսինքն, գործող իշխանությունները նույնիսկ չեն կարողացել հասնել 2019 թվականի ցուցանիշներին։
Համեմատության համար նշեմ, որ 2021 թվականին Վրաստանի տնտեսական աճը կազմել է 10,6 տոկոս՝ 2020 թվականի 6,8 տոկոս տնտեսական անկման համեմատ։ Ի տարբերություն Հայաստանի Վրաստանի տնտեսությունը ոչ միայն վերականգնել է 2020 թվականի կորուստները, այլև 2019 թվականի համեմատ 3 տոկոսային կետով տնտեսական աճ է արձանագրել։ Այսպիսով, 2021 թվականին Վրաստանի տնտեսությունը շուրջ երկու անգամ ավելի արագ է աճել Հայաստանի համեմատ։
Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 25,6 տոկոսով, իսկ Հայաստանինը՝ 17,7 տոկոսով։
Երկնիշ տնտեսական ակտիվության պայմաններում 2021 թվականին Վրաստանում գնաճը կազմել է 13,9 տոկոս, իսկ Հայաստանում՝ 7,2 տոկոս»:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)