Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Դանիան այսօրվանից՝ փետրվարի 1-ից, հանել է բոլոր սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Երկրում նորից կբացվեն գիշերային ակումբները եւ ռեստորանները, իսկ դիմակ կրելը պարտադիր կլինի միայն հիվանդանոցներ այցելելիս։ Տեղի իշխանությունները նման որոշում են կայացրել պատվաստման բարձր մակարդակով պայմանավորված՝ դանիացիների ավելի քան 60 տոկոսը ստացել է պատվաստման երրորդ չափաբաժինը, այն դեպքում, երբ ընդհանուր առմամբ ԵՄ-ում երկրորդ դեղաչափն ստացել է բնակիչների 45 տոկոսը, տեղեկացնում է AFP-ն։
Դանիայում ամեն օր գրանցվում է COVID-19-ով վարակման մոտ 40-50 հազար նոր դեպք, ինչը կազմում է երկրի բնակչության (5,8 մլն) մոտ 1 տոկոսը։ Առողջապահության տեղի մարմինների գնահատականներով՝ Դանիայի բնակչության 80 տոկոսը պաշտպանված է կորոնվիրուսով հիվանդանալու ծանր ձեւից։ Դանիայի առողջապահության վարչությունը խորհուրդ է տալիս չորս օրով ինքնամեկուսանալ միայն նրանց, ովքեր COVID-19-ի թեստի դրական պատասխան են ստացել։ Նրանց հետ շփված մնացած մարդկանց մեկուսանալ այլեւս պետք չէ։ Մի քանի սահմանափակումներ դեռեւս գործում են երկրի սահմաններին՝ չպատվաստված ճանապարհորդների համար, որոնք գալիս են Շենգենյան գոտու մեջ չմտնող երկրներից, նշում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով AFP-ին։
Դանիայի կառավարությունը չի ծրագրում նորից վերադառնալ սահմանափակումներ մտցնելուն, բայց «զգուշավոր լավատեսություն է պահպանում»։ «Մենք չենք կարող որեւէ երաշխիք տալ, երբ խոսքը վերաբերում է կենսաբանությանը»,- անցած շաբաթ ասել է երկրի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։
Դանիան Եվրոպայում առաջին երկիրն է, որը հանել է բոլոր սահմանափակումները։ Տարեսկզբից կարանտինային միջոցները թուլացրել են մի քանի այլ երկրներ։ Մասնավորապես, Ավստրիայում փետրվարից չի գործի լոքդաունը չպատվաստվածների համար, իսկ Ֆրանսիայում կչեղարկեն դիմակների պարտադիր կրումը փողոցում եւ հեռավար աշխատանքի անցման անհրաժեշտությունը։


















































Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Գերմանիան կմեղմացնի անվճարունակության կանոնները՝ համավարակի ընթացքում սնանկության ալիքից խուսափելու համար
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին