Բաքվի բռնապետի բացահայտ անհավասարակշիռ այս «ուղերձը» միայն մեզ չէ ուղղված. Վարդան Ոսկանյան
Բաքվի բռնապետը հերթական անգամ զառանցել և հոխորտացել է Հայաստանի հասցեին՝ մեզ անվանելով «ֆաշիստներ» և սպառնալով ոչնչացնել, եթե փորձենք գլուխ բարձրացնել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն ակնհայտ է, որ բացահայտ անհավասարակշիռ այս «ուղերձը» միայն մեզ չէ ուղղված, որովհետև միևնույն համատեքստում նա խոսում է նաև «Հայաստանի հովանավորների» մասին՝ առանց կոնկրետ պետությունների անուններ նշելու։
Հայկական հենց իբր «ֆաշիզմի» վրա նրա մտասևեռումից կարծես դժվար չէ կռահել, որ «ուղերձի» մյուս հիմնական հասցեատերը Ռուսաստանն է։
Հետևաբար, եթե այս համատեքստում հիշենք Հայաստանի Բանակի օրվա առթիվ Երևանում Ռուսաստանի դեսպանատան շնորհավորական ուղերձը, որտեղ անթաքույց ակնարկ կար, որ պաշտոնական Մոսկվան ցանկանում է տեսնել հզոր և վերականգնված հայկական բանակ, ամեն ինչ կարծես իր տեղը կընկնի։
Իսկ բանակները սովորաբար վերականգնում և հզորացնում են ոչ թե ինչ-որ «խաղաղության դարաշրջանների», այլ հենց Բաքվի բռնապետի իշխանության նման իրապես ֆաշիստական վարչախմբերի համար այդքան սարսափելի հակաֆաշիստական պայքարի համար»։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները