Ալիևը նորից օգնության հասավ Փաշինյանին
Ադրբեջանի նախագահը АзерТАдж-ի հետ զրույցում կրկին սպառնացել է Հայաստանին, անդրադարձել 44-օրյա պատերազմին, խոսել ՀՀ նախկին նախագահների մասին: «Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը կրկին պոտենցիալ սպառնալիք դառնա Ադրբեջանի համար. եթե սա նկատենք, տեղում կքանդենք»,- ասել է նա:
Հանուն արդարության պետք է ասել, որ առանց Ալիևի ավելորդ հոխորտանքների, Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը ոչ միայն սպառնալիք չդառնա, այլ նաև սեփական անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավոր չկարողանա լինել: Ալիևը կյանքում, հաստատ բազմաթիվ սխալներ գործած կլինի, բայց Նիկոլի հարցում չի սխալվել: Այդ հարցում սխալվել ենք մենք` ամբողջ ժողովրդով:
Ալիևը հոխորտացել է նաև ՀՀ 2-րդ և 3-րդ Նախագահների հասցեին, մեղադրելով նրանց «դասալքության» մեջ: Այստեղ են ասել, բա նրանք իշխանության ղեկին լինեին, ու դու Շուշիին մոտենալուց խոսեի՞ր: Անցյալդ հիշիր պարոն Ալիև, մի հատ հետ նայիր տես ու՞ր էր փախել ադրբեջանական բանակդ, երբ Քոչարյանն ու Սարգսյանն էին կառավարում Արցախն ու Հայաստանը: Բա Շուշի եկող էիր, 2016թ. ապրիլին գայիր, ի՞նչու ԳՇ պետիդ Շուշի ուղարկելու փոխարեն, պատերազմի 5-րդ օրը, խնդրագրով Մոսկվա ուղարկեցիր:
Տեսնում ես չէ՞ պարոն Փաշինյան, ինչքան վատ են մեր գործերը, ու հատկապես քո գործերը: Պատկերացնու՞մ ես, թե Հայաստանում իշխանափոխությունից հետո, Ալիևն իր մեմուարներում ինչեր է ասելու քո մասին:
Հ.Գ.
Ալիևին կարծես խիստ մտահոգել է նաև նախագահ Սարգսյանի այսօրվա հարցազրույցը: Իր համար էլ են տհաճ անակնկալներ լինելու:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները