Որբուկս
«Որբուկս»
Այս բառով է Ֆրանսիայի դիմադրության շարժման հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանը գնդակահարությունից առաջ իր վերջին նամակում դիմում իր կնոջը։
Մանուշյանի կնոջ՝ պոլսեցի Մելինե Մանուշյանի ընտանիքը ոչնչացրել էին թուրքերը Հայոց ցեղասպանության ժամանակ։
Ադիյամանցի Միսաքի հորն ու մորը նույնպես սպանել էին Եղեռնի ժամանակ։ Որբն էր որբին ասում՝ որբուկս։
Մելինեն ու Միսաքը թուրքական ֆաշիզմից պրծնելով՝ տարիներ անց ընկնում են գերմանական ֆաշիզմի ճիրանները։ Բայց սրանց հետ արդեն համագործակցում է օկուպացված Ֆրանսիայի իշխանությունները՝ կոլաբորացիոնիստները։
Միսաքին ու նրա խմբի 21 մարտիկներին ֆրանսիացի կոլաբորացիոնիստները ձերբակալում են, ամիսներով կտտանքների ենթարկում ու գնդակահարում 1944-ի փետրվարին։
Իր վերջին նամակում Միսաքը Մելինեին խնդրում է, որ իր ունեցած փողերը նվիրի Հայաստանին։
Հայրենիք էր ուզում ուրեմն, բայց հիմա հայրենիքը դարձել է այն, ինչի դեմ պայքարում էին Միսաք ու Մելինե Մանուշյանները․ ճիշտ օկուպացված Ֆրանսիայի պես՝ կոլաբորացիոնիստների երկիր, որտեղ իշխանությունը համագործակցում է թուրքական ֆաշիզմի հետ՝ ընդդեմ հայերի ու բանտեր է նետում հերոսներին ու դիմադրողներին հանուն նրանց, ովքեր որբացրել են 9 տարեկան Միսաքին ու 2 տարեկան Մելինեին։
Ահա դեգերող ֆաշիզմը հայերի ճակատագրերում։
Հայաստանի կոլաբորացիոնիստները շատ են սիրում Մանուշյանին, քանի որ արևմտյան դաստիարակությունը սովորեցրել ա նրանց, որ սիրեն ամեն ինչ ինչը կապված ա ժամանակակից Եվրոպայի կերտման պայքարի հետ։ Բայց նրանք նաև շատ են սիրում Մանուշյաններին որբացրածներին՝ Թուրքիային։
Սակայն անգամ գնդակահարությունից առաջ Մանուշյանը լիահույս էր ու ճիշտ դուրս եկավ․
«Ես մեռնում եմ երկու մատ հեռու հաղթանակից և նպատակից»,- իր վերջին նամակում գրում է նա,- «Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո և պիտի վայելեն վաղվա խաղաղության և ազատության քաղցրությունը»։
Այսօր այցելեցի Մանուշյանների շիրիմին Փարիզի Իվրի գերազմանոցում, և որպես ֆաշիզմի ու կոլաբորացիոնիստների դեմ պայքարի շարունակություն՝ Արցախի դրոշը թողեցի նրանց մոտ։ Ֆրանսիական կոլաբորացիոնիստների սպանած 4500 դիմադրողի մոտ, հայերի ազատության քաղցրության համար, անորբ Հայաստանի։
#ՄիտքսԱրցախին


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները