Եթե թուրքերը խոսում են հայերի հետ բարեկամանալու մասին, ուրեմն` պլանավորում են նոր արհավիրք մեր գլխին
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է․
«Եթե թուրքերը աշխարհի առաջ վերամբարձ խոսում են Հայերի հետ հաշտվելու, բարեկամանալու, հարաբերություններ կարգավորելու կամ առևտուր անելու մասին, ուրեմն պլանավորում են նոր արհավիրք մեր գլխին:
Դա է ապացուցել հայ-թուրքական հարաբերությունների մի քանի դարյա պատմությունը:
Մասնավորապես. սուլթան Համիդը Եվրոպային խոստացավ բարեփոխումներ՝ Հայերի կյանքը լավացնելու համար, արդյունքում եղան համիդյան կոտորածները: Կամ երիտթուրքերի «ժողովրդավարական» դիմակն ու Հայերի ոգևորությունը նրանց իշխանության գալուց, իսկ հետևանքը 1.5 միլիոն հայերի կոտորածն ու էթնիկ զտումները:
Նոր կոտորածի սպառնալիքը լրջանում է միջազգային խառնաշփոթի և կոտրված Հայկական դիմադրության ողնաշարի պայմաններում, իսկ թրքասերների իշխանական էլիտան բազմապատկում է այդ սպառնալիքը:
Թուրքերի կողմից Հայերի հետ հաշտվելու և հարաբերությունները կարգավորելու կոչին առանձնակի ուրախությամբ արձագանքում են հայկական բուրժուազիայի ներկայացուցիչները և նրանց կամակատարները՝ շատ փող աշխատելու սպասելիքով կուրացած:
Ոչինի չի փոխվել, այդպես է եղել նախորդ դարի սկզբին, այդպես է հիմա: Անհայրենիք տառգաշներին միայն փողն է հետաքրքրում և հանուն այդ փողի չեն վարանի կործանել բոլորին ու ամեն ինչ . . .»:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները