Արցախը Հայաստանի մաս հայտարարողը փորձում է թուրքից լավ «հիմնավորել», որ Արցախը նաեւ ադրբեջանական է
Ժամանակին Արցախը Հայաստանի մաս հայտարարող մեկը փորձում է թուրքից լավ «հիմնավորել», որ Արցախը նաեւ ադրբեջանական է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՀՀԿ» խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Այդ կեղծ ու հակահայկական թեզը «համոզիչ» դարձնելու համար,նա օգտագործում է «փաստարկներ»,որոնք նախորդ 30 տարիներին նույնիսկ պաշտոնական Բաքուն չի էլ հնչեցրել…
Ի՞նչ ԱՊՀ անդամ պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։
2007-2018թթ. ԱՊՀ ԽՎ ամբիոնից ադրբեջանցիների ներկայությամբ բազմիցս խոսել եմ Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման մասին։
Ու ադրբեջանցի որեւէ պատգամավոր չի էլ հակադարձել ինձ ու ասել՝ ի՞նչ Արցախի ինքնորոշում,եթե կա ԱՊՀ պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։
Ադրբեջանցի պատգամավորները չեն բերել նման «փաստարկ»,բայց կապիտուլյանտների առաջնորդն՝ բերում է։
Ո՞րն է պատճառը։ Հնարավորինս շուտ «ձեռքերը լվալ» Արցախից։
Ու հենց սա էր «սեփական կետից» բանակցելու արդյունքը։
Իսկ իրականում այս կապիտուլյանտ ռեժիմը «նվեր» է ադրբեջանցիների եւ փորձանք Հայի համար»,- գրել է Շարմազանովը։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները