Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որը Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է․ Նիկոլ Փաշինյան Անչելոտին Աշխարհի առաջնությունից առաջ կերկարաձգի պայմանագրի ժամկետը Վրացական կողմը հերքել է Օվերչուկի խոսքերը աբխազական երկաթուղու գործարկման մասին Հայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտրի շուրջ Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն է Հրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում (թարմացված) Խուդաթյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցեր Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակից ԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայից

«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որը Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է․ Նիկոլ ՓաշինյանԱնչելոտին Աշխարհի առաջնությունից առաջ կերկարաձգի պայմանագրի ժամկետըՎրացական կողմը հերքել է Օվերչուկի խոսքերը աբխազական երկաթուղու գործարկման մասինՀայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտրի շուրջՁմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն էՀրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում (թարմացված)Խուդաթյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցերԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՌուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղիՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակիցԱնցկացվել է Հայաստան-ԵՄ երիտասարդական առաջին համաժողովըԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայիցՁմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել 82-րդը տեղըՄադրիդյան մղձավանջ Բարսելոնայի համար. 4 անպատասխան գոլ և կարմիր քարտՀայաստանի հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայումՏոմսերի խարդախության հետ կապված Լուվրը կրել է ավելի քան 10 միլիոն եվրոյի վնասԲանգլադեշում իշխանության են գալիս ազգայնականները` Z սերնդի հեղափոխությունից հետոՋեֆրի Էփշթեյնի փաստաթղթերի հրապարակումից հետո Քեթի Ռումմլերը հայտարարել է իր հրաժարականի մասին Եվրոպայի 2027 թ. առաջնությանը պատրաստվելիս մեծածավալ աշխատանքներ ունենք իրականացնելու. նախարարԱշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ կունենա ԵրևանումՖԻՖԱ-ն Ատլետիկին արգելել է նորեկներ գրանցել մինչև 2028 թվականըԳերմանիայում տեղի կունենա Ֆիշերի արագ շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունըՎարչապետի պաշտոնում չեմ պատկերացնում մի քանի երկրի քաղաքացի հանդիսացող անձի (տեսանյութ). ՆԳ նախարարՄոդուլյար ատոմակայանը լրացուցիչ ճկունություն կհաղորդի ՀՀ էներգահամակարգի կառավարմանը«Հայփոստ»-ի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարանԱՄՆ ռազմական կցորդը «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին՝ օրինակելի ու անբասիր ծառայության համարԱռանց վարորդներին զգուշացնելու մեքենաները տարհանելու դեպքերը կբացառվեն. Արփինե ՍարգսյանԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծըՀրդեհի ահազանգ խանութ սրահներից մեկի պահեստումՑանկանում ենք, որ ԵՄ առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում. ԱԽ քարտուղարը բարձր է գնահատում դիտորդների գործունեությունը«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը «Երգենք ու պարենք մայրենիով»՝ տեսանյութերի մրցույթՌուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. ՇոյգուԻ գիտություն ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնողներիԵՄ առաքելությունը էական դեր է խաղացել խաղաղության կառուցման և ամրապնդման գործում. ԱԽ քարտուղարՈւկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. ՊեսկովԿեղծ ներդրումների գործով Քննչական կոմիտեի պարզաբանումըՀին աշխարհն անցյալում է. Ռուբիոյի գլխավոր ուղերձը՝ Մյունխենի համաժողովին ընդառաջՆիկոլ Փաշինյանը դասախոսություն կկարդա Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտումՀայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. BloombergԻսրայելը ինքնիշխան պետություն է, որտեղ գործում է օրենքի գերակայությունը. Իսրայելի նախագահԿենսաչափական համակարգը կներդրվի աշնանըԹմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասով աչքի է ընկել նաև պարեկային ծառայությունըԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ICE դադարեցնում է անօրինական միգրանտների դեմ գործողությունը Մինեսոտա նահանգումՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը կայցելի Վայոց ձորի մարզՀՀ ԱԺ-ն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթըԻրանից Հայաստան ժամանած բեռնատարից հայտնաբերվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Ոչ մի վերջնական բանի չհասանք, բացի Իրանի հետ բանակցությունները շարունակելու իմ պնդումից․ Թրամփ
Հայաստան

Արդարադատության նախարարությունը պարտավոր է ապահովել համայնքների ավագանիների ազատությունից զրկված անդամների սահմանադրական ընտրական իրավունքը,

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համար սկզբունքորեն անընդունելի են ՀՀ արդարադատության նախարարության մոտեցումները՝ կապված համայնքների ընտրված ավագանիների այն անդամների իրավունքների հետ, որոնք պետք է մասնակցեն ավագանիների առաջին նիստերին, բայց կալանավորված են և գտնվում են ՔԿՀ-ում։ Խոսքը վերաբերում է նրանց ընտրելու և ընտրվելու իրավունքին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրության հիման վրա Արդարադատության նախարարություն էր ներկայացվել Պաշտպանի վերլուծված դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ կառավարությունը, մասնավորապես՝ Արդարադատության նախարարությունը՝ անկախ քրեական հետապնդման մարմնի կամ կալանքի միջնորդությունը բավարարած դատարանի վերաբերմունքից, պարտավոր է ապահովել համայնքների ավագանիների այն անդամների սահմանադրական ընտրական իրավունքը, որոնք գտնվում են ազատությունից զրկված (խափանման միջոց կալանք) վիճակում, այն է՝ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում:

Արդարադատության նախարարի պատասխան գրությամբ, սակայն, ցուցաբերվել է խիստ ֆորմալ, մարդու սահմանադրական իրավունքները ոտնահարող մոտեցում՝ առանց հաշվի առնելու Սահմանադրության առանձնահատկությունները և իրավունքի գերակայության ապահովման հիմնարար պահանջը:

Արդարադատության նախարարությունը մի կողմից անվիճելի է համարում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած փաստը, որ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելն անձին չի կարող զրկել ընտրական իրավունքից, մյուս կողմից, սակայն, ձևական մեկնաբանությունների վրա դիմելով՝ հարցը հատուկ տանում է այնպիսի ճանապարհով, որ ինքն իր համար ապահովի մարդու սահմանադրական իրավունքի իրացումը մերժելու հիմքեր:

Մասնավորապես, անցնում է կալանավորվածի մեկնումների, տեսակցությունների ոլորտ՝ նշելով, թե «սահմանադրական նշված նորմի [48-րդ հոդված] կիրառման կառուցակարգը հասկանալու և դրա համատեքստում քրեակատարողական հիմնարկի պետի իրավասության առկայությունը հաստատելու համար» վկայակոչում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի դրույթներ՝ ցույց տալու համար, թե կալանավորված անձին արտաքին աշխարհի հետ փոխադարձ հաղորդակցությունն ապահովելու և հիմնարկից այլ վայր փոխադրելու հիմքեր չկան:

Արդարադատության նախարարությունը նշել է, թե կարճաժամկետ մեկնումները «կարող են տրամադրվել միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ և միայն կալանավորված անձանց մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքում»: Իսկ տեսակցությունների կապակցությամբ էլ Նախարարը նշել է, թե տվյալ դեպքում դրանք արգելվել են վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հետևաբար նման արգելքի պայմաններում այս տարբերակը ևս խնդրո առարկայի շրջանակներում չի կարող քննարկվել:

Ակնհայտ է, որ կոնկրետ իրավիճակում մարդու սահմանադրական ընտրական իրավունքների ապահովման հետ այս պահանջներն առնչութուն չունեն: Ուստի, բացարձակ անընդունելի է Արդարադատության նախարարության նման դիրքորոշումը և հարցին լուծում տալու փոխարեն պարտավորության կատարումից հրաժարվելը՝ փորձելով ստեղծել մարդու ընտրական իրավունքի սահմանափակման այնպիսի հիմքեր, որոնք Սահմանադրությամբ գոյություն չունեն:

Մարդու իրավունքների պաշտպանը հստակ տիրապետում է թե՛ օրենքի կարգավորումներին, և թե՛ միջազգային ու սահմանադրական այն պահանջներին, որոնց հիման վրա երկրի Կառավարությունը, իսկ տվյալ դեպքում՝ Արդարադատության նախարարությունը, որի համակարգում գործում են ՔԿՀ-ները, կրում է պարտականություն ապահովելու մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների իրացումը:

Ինչպե՞ս կարելի է նման ֆորմալիստական մոտեցում ցուցաբերել անձի սահմանադրական ընտրական իրավունքի նկատմամբ, որը երկրի ժողովրդավարության ձևավորման հիմքերի հիմքում է:

Եվ ընդհանրապես՝ ինչպե՞ս կարելի է անձի ընտրելու և ընտրվելու իրավունքի երաշխավորման հարցը պայմանավորել վարույթն իրականացնող անձի կամքով, երբ Սահմանադրությունը իրավունքի սահմանափակման նման որևէ հիմք չի նախատեսում:

Մարդու իրավունքների պաշտպանը մեկ անգամ ևս հատուկ ընդգծում է, որ չի կարելի այս հարցի լուծումը կախվածության մեջ դնել քրեական գործ քննող մարմինների կամքից, քանի որ այն կապ չունի քննվող քրեական գործի առարկայի հետ և, բացի այդ էլ՝ խոսքը ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի մասին է, որից զրկելու հիմքեր կոնկրետ իրավիճակում չկան առհասարակ:

Վերջում Արդարադատության նախարարությունը, կրկին դիմելով ֆորմալ մեկնաբանության, մարդու սահմանադրական իրավունքի իրացումը փորձում է դարձնել անիրատեսական: Մասնավորապես, եզրահանգում է, թե քրեակատարողական հիմնարկի պետը լիազորված չէ ինքնուրույն կալանավորված անձին նիստի անցկացման վայր տեղափոխել կամ տեսակցություն տրամադրել՝ մեջբերելով Սահմանադրության 6-րդ հոդվածը, որի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Սահմանադրական այս հոդվածի վկայակոչումը կոնկրետ դեպքում սկզբունքրեն անընդունելի է, որի ներքո, ըստ կարիքի, հաճախ են «թաքնվում» պետական մարմինները:

Չի՛ կարելի անտեսել հենց նույն Սահմանադրության մեկ այլ՝ փոփոխման ոչ ենթակա հոդված, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է (…) Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք» (3-րդ հոդված):

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում պետական նման մարմնի այսպիսի մոտեցումը, որը ստեղծում է վտանգավոր նախադեպ:

Արդարադատության նախարարությունը պարտավոր է ապահովել կալանավորված ավագանու անդամի ընտրական իրավունքը երաշխավորելու համար Սահմանադրության պահանջները՝ հատկապես, որ հնարավոր է ապահովել ավագանու կալանավորված անդամի մասնակցությունը ավագանու առաջին նիստին՝ հնարավորություն ընձեռելով նրան այլ եղանակով, օրինակ՝ տեսակապի միջոցով կամ որևէ այլ կերպ, արտահայտել իր դիրքորոշումը կամ այլ կերպ իրացնել իր սահմանադրական ընտրական իրավունքը:

Կոնկրետ դեպքում խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացրած ՔԿՀ-ում գտնվող Մամիկոն Ասլանյանի մասնակցությանը ավագանու նիստին, քանի որ Վանաձորում ավագանու առաջին նիստ դեռ չի գումարվել, որի ընթացքում պետք է որոշվի համայնքի ղեկավարի ընտրության հարցը:

Ավագանու յուրաքանչյուր անդամի կողմնակից քաղաքացին (անկախ նրանից՝ ավագանու տվյալ անդամը կալանավորված է, թե ոչ) համայնքի ղեկավարի թեկնածուին ընտրել է այն ակնկալիքով, որ հենց այդ անձն է լինելու իր համայնքի ղեկավարը: Այլ կերպ ասած, քաղաքացու ընտրական իրավունքի վերջնական և սպառիչ իրացումը ենթադրում է ավագանիների այդ անդամների կողմից համայնքի ղեկավարի ընտրության համար անցկացվող ավագանու առաջին նիստին մասնակցելու և քվեարկելու իրավունքի իրացում:

Սա է ներկայացուցչական ժողովրդավարության էությունը: Այս կերպ է, որ ընտրական իրավունքի շնորհիվ ձևավորվում է երկրում ժողովրդավարության համակարգը: Նույն սկզբունքը վերաբերում է նաև խորհրդարանական ընտրություններին և Կառավարության ձևավորմանը: