Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Զելենսկին իր հայտարարությունների համար պատասխան է տալու․ Զախարովա «Բավարիան»՝ թոփ-5 լիգաների ակումբների առաջատար Եթե Շարան վաղը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում․ Արման Ծառուկյան ՌԴ դեսպան. «Թրամփի ուղին» կարող է ազդել Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության վրա «Մեղրու սար» կոչվող հատվածում և Սևան-Գավառ ավտոճանապարհին բուք է. կան փակ ավտոճանապարհներ Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել. հորդոր վարորդներին ԱԱԾ նախկին պաշտոնյայից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 207,452,083 ՀՀ դրամ Իշխան Սաղաթելյանին ու նրա ազգականներին հրավիրել են դատախազություն Առաջիկա ժամերին «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն կվերականգնվի բոլոր հասցեներում. Ռոմանոս Պետրոսյան ԿԳՄՍ նախարարության ղեկավար կազմն այցելել է Լուսակն գյուղի նորակառույց դպրոց Էլինա Դանիելյանն աշխարհի կանանց կայծակնային շախմատի առաջնությունում 3 հնարավորից ունի 3 միավոր Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական հատուկ և ծառայողական անձնագիր կրողների համար վիզաների տրամադրման գործընթացը հունվարի 1-ից կդյուրացվի. ԱԳՆ

Զելենսկին իր հայտարարությունների համար պատասխան է տալու․ Զախարովա«Բավարիան»՝ թոփ-5 լիգաների ակումբների առաջատարԵթե Շարան վաղը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում․ Արման ԾառուկյանՌԴ դեսպան. «Թրամփի ուղին» կարող է ազդել Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության վրաՌուսաստանը հայտարարել է, որ Հայաստանին առաջարկել է նոր ատոմակայան կառուցելու համար բարենպաստ պայմաններՄոսկվան կոչ է արել Բաքվին անհապաղ ազատ արձակել ձերբակալված ռուսներին«Մեղրու սար» կոչվող հատվածում և Սևան-Գավառ ավտոճանապարհին բուք է. կան փակ ավտոճանապարհներՖրանսիայի նախագահը հայտարարել է Ուկրաինայի հարցով նոր բանակցություններ սկսելու մասինԵղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել. հորդոր վարորդներինԱԱԾ նախկին պաշտոնյայից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 207,452,083 ՀՀ դրամԻշխան Սաղաթելյանին ու նրա ազգականներին հրավիրել են դատախազությունԱռաջիկա ժամերին «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն կվերականգնվի բոլոր հասցեներում. Ռոմանոս ՊետրոսյանՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավմանն ուղղված հարցերԿԳՄՍ նախարարության ղեկավար կազմն այցելել է Լուսակն գյուղի նորակառույց դպրոցԷլինա Դանիելյանն աշխարհի կանանց կայծակնային շախմատի առաջնությունում 3 հնարավորից ունի 3 միավորՊուտինը հետաքրքրված չէ խաղաղությամբ. ԶելենսկիՀայաստանի և Թուրքիայի դիվանագիտական հատուկ և ծառայողական անձնագիր կրողների համար վիզաների տրամադրման գործընթացը հունվարի 1-ից կդյուրացվի. ԱԳՆԱՄՆ-ում շատերը Ուկրաինայի հակամարտության լուծում չեն ցանկանում․ Fox NewsԻրազեկում․ փակ կլինեն փողոցներՀայտնաբերվել է 366 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)«Դիլիջան» ազգային պարկում բաց թողնված ազնվացեղ եղջերուի անհետացման դեպքով հարուցվել է քրեական վարույթ. ԲԸՏՄԱրեգակի վրա տեղի է ունեցել M դասի երեք հզոր բռնկումGlobe Soccer Awards. հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստն ու ֆուտբոլիստուհինՆավասարդ Կճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ կաթողիկոսի անունը հնչեցնելու և «Մեր ձևով» շարժմանը միանալու համարՀայտարարություն․ երթևեկության անվտանգության ապահովման նպատակով տեղադրվել են տեխնիկական միջոցներՆեթանյահուն ցանկանում է Թրամփի համաձայնությունը ստանալ Իրանին կրկին հարվածելու համար․ WPՀայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Դոհայում աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանըԱբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում գտնվող ապահովագրական ընկերությունում հրդեհ է բռնկվելԱնգամ փոքրիկ նվերը «Օրրանի» երրեխաներին մեծ ուրախություն է պատճառում. Արմինե ՀովհաննիսյանՈւկրաինայում պատերազմում անհետ կորած է համարվում ավելի քան 180,000 մարդՀունվարի 1-ից Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներովԱրագածոտնի թեմի առաջնորդը հոգևորականներին հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել կուսակցության օգտին. ՔԿՀունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթՈւկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների, բայց միայն ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ. ԶելենսկիՈղջունել է Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման սակագների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունըՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է 900-ից ավելի դիմում-բողոք և իրականացրել 22 մշտադիտարկման և արագ արձագանքման այցՄեքսիկայում մարդատար գնացքը դուրս է ընկել ռելսերից․ 13 մարդ զոհվել էԱռաջիկա տոնական օրերին Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմովԿԳՄՍ նախարարը հանդիպել է գրահրատարակիչների հետԻրանական արբանյակները կուղարկվեն տիեզերք ռուսական «Սոյուզ»-ի միջոցով. Մոսկվայում Իրանի դեսպանՀԹՖ նախագահը պարգևատրել է տարվա լավագույն թենիսիստներինՉինաստանը զորավարժnւթյուններ է անցկացնում Թայվանի շրջակայքումՊուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցը կկայանա շատ շուտով. ՊեսկովIFFHS-ը ներկայացրել է 2025 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 26-ից 29-ըԵս ընդգրկված եմ ՔՊ նախընտրական ցուցակում. Տիգրան ԱվինյանԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներըԵՄ-ն շրջապատված է «գիշատիչներով»․ BloombergՈրն է Ուկրաինայի հարցով համաձայնագրի «ամենաթույլ կետը»․ KP
Հայաստան

Ադրբեջանցիները Տեղի խաղաղ բնակչի աչքերն ու ձեռքերը կապել են ու մոտ 1 ժամ ճանապարհ տարել

Սյունիքի մարզի Տեղ գյուղի խաղաղ բնակչին ադրբեջանական զինված ծառայողները հունվարի 13-ին ակնհայտ անօրինական ազատությունից զրկել ու առևանգել են, թույլ են տվել նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք (օրինակ՝ խաղաղ բնակչի աչքերն ու ձեռքերը կապել են ու մոտ 1 ժամ ճանապարհ տարել): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Խախտել են նրա սեփականության իրավունքը՝ հափշտակելով 320-350 հատ (ճշտված տվյալով) ոչխար: Մինչև հիմա ոչինչ չեն վերադարձրել, որով մարդուն արդեն պատճառել են հոգեկան լուրջ ապրումներ, իր ընտանիքով կանգնեցրել են սոցիալական լրջագույն խնդրի առաջ:

Չպետք է մոռանանք, որ խոսքը սովորական մարդկային ճակատագրերի մասին է, տարիների քրտնաջան աշխատանքով վաստակած ապրուստ, ընտանիքի եկամուտ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու բնական իրավունք. մարդիկ ապրում են իրենց ու ընտանիքների կյանքի ու ապրուստի համար իրական անհանգստության մեջ:

Բա սա նորմա՞լ վիճակ է, կյանքի նորմալ պայմաննե՞ր են:
Բայց այս ամենը պետք է դրվի պետական քաղաքականության հիմքում, իսկ անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց:
Ադրբեջանական հանցավոր արարքների փաստերը տալիս են նրանց զինված ծառայողներին հեռացնելու իրատեսական հնարավորություն, ուղղակի պետք է արագ ու ճիշտ գործել:

Մինչև սահմանների որոշման պաշտոնական գործընթացների ավարտը ի՞նչ գործ ունեն ադրբեջանական զինված ծառայողներ, որոնք հիմնովին խաթարել են մարդկանց բնականոն կյանքը:

Բայց ի՞նչ է արվում: Օրինակ՝ Տեղի բնակչի հետ կապված միջադեպով էլի շրջանառության մեջ դրվեց անթույլատրելի քաղաքական մոտեցումը, թե Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակիչն է անցել «ադրբեջանական կողմ»՝ տպավորություն ստեղծելով, թե «մեղավորը» նա է, այլ ոչ թե նրա նկատմամբ քրեորեն պատժելի արարքներ՝ հանցանքներ թույլ տված ադրբեջանական զինված ծառայողները:
Էլի հղում անելով իմ հայտարարությանը՝ հրապարակային փորձ արվեց հերքել դրա ձևակերպումները՝ առանց հաշվի առնելու, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրություններում ամեն ձևակերպում ընտրված է և ունի նպատակային նշանակություն:
Նման քաղաքական մոտեցում առաջ տանողներին պետք է հատուկ բացատրել, որ նման մեկնաբանություններով ադրբեջանական զինված ծառայողներին «թևեր» են տալիս, դարձնում են ավելի սանձարձակ: Թուլացնում են մեր քաղաքացիների իրավունքների միջազգային պաշտպանությունը՝ գեներացնելով խոչընդոտող ապացույցներ: Նման մեկնաբանությունները պետք է վերանան ու վերջ:
Եվ հետո՝ ՀՀ պետական սահմանների չորոշված լինելու պայմաններում ի՞նչ «ադրբեջանական կողմի» կամ տարածքի մասին է խոսքը: Կամ խաղաղ բնակիչները ինչու՞ պետք է այս քաղաքական սխալ մոտեցումների զոհը դառնան:
Հ.Գ. Տեղ գյուղի բնակչի հետ երեկ անձամբ խոսել եմ, նրա հետ անձամբ ծանոթացել եմ Տեղ գյուղ իմ վերջին այցի ընթացքում` հայրենասեր ու ազնիվ մարդ: Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում մեր կողմից նույնպես միջոցներ են ձեռնարկվում նրա իրավունքների պաշտպանության համար: