Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ շախմատիստները հաղթանակներ են գրանցել շախմատի աշխարհի կայծակնային առաջնությունում Նովգորոդի մարզում գտնվող ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական 91 անօդաչու թռչող սարք է հшրձակվել․ Լավրով Զելենսկին իր հայտարարությունների համար պատասխան է տալու․ Զախարովա «Բավարիան»՝ թոփ-5 լիգաների ակումբների առաջատար Կայծակնային շախմատի աշխարհի առաջնության առաջին փուլում Լևոն Արոնյանը պարտվել է 12-ամյա շախմատիստի Լոնդոնի «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Գաել Կլիշին նշանակվել է Մբապեի ակումբի գլխավոր մարզիչ Եթե Շարան վաղը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում․ Արման Ծառուկյան ՌԴ դեսպան. «Թրամփի ուղին» կարող է ազդել Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության վրա «Մեղրու սար» կոչվող հատվածում և Սևան-Գավառ ավտոճանապարհին բուք է. կան փակ ավտոճանապարհներ Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել. հորդոր վարորդներին ԱԱԾ նախկին պաշտոնյայից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 207,452,083 ՀՀ դրամ Իշխան Սաղաթելյանին ու նրա ազգականներին հրավիրել են դատախազություն

Պուտինն ասաց, թե չի կարող հավատալ՝ ինչպես է ԱՄՆ-ն հասել հայ-ադրբեջանական հшկամшրտության կարգավորմանը, երբ իրենք դա փորձում էին անել 10 տարի․ ԹրամփՀայ շախմատիստները հաղթանակներ են գրանցել շախմատի աշխարհի կայծակնային առաջնությունումՆովգորոդի մարզում գտնվող ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական 91 անօդաչու թռչող սարք է հшրձակվել․ ԼավրովԶելենսկին իր հայտարարությունների համար պատասխան է տալու․ Զախարովա«Բավարիան»՝ թոփ-5 լիգաների ակումբների առաջատարԿայծակնային շախմատի աշխարհի առաջնության առաջին փուլում Լևոն Արոնյանը պարտվել է 12-ամյա շախմատիստիԼոնդոնի «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Գաել Կլիշին նշանակվել է Մբապեի ակումբի գլխավոր մարզիչԵթե Շարան վաղը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում․ Արման ԾառուկյանՌԴ դեսպան. «Թրամփի ուղին» կարող է ազդել Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության վրաՌուսաստանը հայտարարել է, որ Հայաստանին առաջարկել է նոր ատոմակայան կառուցելու համար բարենպաստ պայմաններՄոսկվան կոչ է արել Բաքվին անհապաղ ազատ արձակել ձերբակալված ռուսներին«Մեղրու սար» կոչվող հատվածում և Սևան-Գավառ ավտոճանապարհին բուք է. կան փակ ավտոճանապարհներՖրանսիայի նախագահը հայտարարել է Ուկրաինայի հարցով նոր բանակցություններ սկսելու մասինԵղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել. հորդոր վարորդներինԱԱԾ նախկին պաշտոնյայից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 207,452,083 ՀՀ դրամԻշխան Սաղաթելյանին ու նրա ազգականներին հրավիրել են դատախազությունԱռաջիկա ժամերին «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն կվերականգնվի բոլոր հասցեներում. Ռոմանոս ՊետրոսյանՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավմանն ուղղված հարցերԿԳՄՍ նախարարության ղեկավար կազմն այցելել է Լուսակն գյուղի նորակառույց դպրոցԷլինա Դանիելյանն աշխարհի կանանց կայծակնային շախմատի առաջնությունում 3 հնարավորից ունի 3 միավորՊուտինը հետաքրքրված չէ խաղաղությամբ. ԶելենսկիՀայաստանի և Թուրքիայի դիվանագիտական հատուկ և ծառայողական անձնագիր կրողների համար վիզաների տրամադրման գործընթացը հունվարի 1-ից կդյուրացվի. ԱԳՆԱՄՆ-ում շատերը Ուկրաինայի հակամարտության լուծում չեն ցանկանում․ Fox NewsԻրազեկում․ փակ կլինեն փողոցներՀայտնաբերվել է 366 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)«Դիլիջան» ազգային պարկում բաց թողնված ազնվացեղ եղջերուի անհետացման դեպքով հարուցվել է քրեական վարույթ. ԲԸՏՄԱրեգակի վրա տեղի է ունեցել M դասի երեք հզոր բռնկումGlobe Soccer Awards. հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստն ու ֆուտբոլիստուհինՆավասարդ Կճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ կաթողիկոսի անունը հնչեցնելու և «Մեր ձևով» շարժմանը միանալու համարՀայտարարություն․ երթևեկության անվտանգության ապահովման նպատակով տեղադրվել են տեխնիկական միջոցներՆեթանյահուն ցանկանում է Թրամփի համաձայնությունը ստանալ Իրանին կրկին հարվածելու համար․ WPՀայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Դոհայում աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանըԱբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում գտնվող ապահովագրական ընկերությունում հրդեհ է բռնկվելԱնգամ փոքրիկ նվերը «Օրրանի» երրեխաներին մեծ ուրախություն է պատճառում. Արմինե ՀովհաննիսյանՈւկրաինայում պատերազմում անհետ կորած է համարվում ավելի քան 180,000 մարդՀունվարի 1-ից Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներովԱրագածոտնի թեմի առաջնորդը հոգևորականներին հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել կուսակցության օգտին. ՔԿՀունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթՈւկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների, բայց միայն ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ. ԶելենսկիՈղջունել է Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման սակագների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունըՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է 900-ից ավելի դիմում-բողոք և իրականացրել 22 մշտադիտարկման և արագ արձագանքման այցՄեքսիկայում մարդատար գնացքը դուրս է ընկել ռելսերից․ 13 մարդ զոհվել էԱռաջիկա տոնական օրերին Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմովԿԳՄՍ նախարարը հանդիպել է գրահրատարակիչների հետԻրանական արբանյակները կուղարկվեն տիեզերք ռուսական «Սոյուզ»-ի միջոցով. Մոսկվայում Իրանի դեսպանՀԹՖ նախագահը պարգևատրել է տարվա լավագույն թենիսիստներինՉինաստանը զորավարժnւթյուններ է անցկացնում Թայվանի շրջակայքումՊուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցը կկայանա շատ շուտով. ՊեսկովIFFHS-ը ներկայացրել է 2025 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 26-ից 29-ը
Հայաստան

Սկանդալ․ Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է

«Տաքսի-տաքսի» բեմադրության հերոսն ասում էր․ «Ո՞վ ասաց՝ դիպլոմ չունեմ․․․ Կորցրել եմ»: Այս արտահայտությունը մեր օրերում և մասնավորապես՝ պետական համակարգում հայտնված պաշտնոյաների համար խիստ արդիական է դառնում: Yerevan.Today-ն արդեն գրել է Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի կեղծ դիպլոմի մասին: Բայց, պարզվում է՝ նա միակ պաշտոնյան չէ, որ դիպլոմ կեղծելով՝ բարձր պաշտոնի է հասել։ Նման փաստի առաջ է պետությանը կանգնեցրել նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

Սյունիքի մարզպետարանի կայքում հրապարակված կենսագրականը ավելի շատ հիշեցնում է փաստավավերագրական ֆիլմ: Նշված է, որ նա դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Տեղ գյուղի կոլտնտեսությունում: Այնուհետև նկարագրվում է Մելիքսեթ Պողոսյանի գործունեությունը որպես կամավորական և ազատագրական պայքարի առաջամարտիկ: Նշվում է, որ նա մասնակցել է մի շարք շրջանների ազատագրմանը: Այնպիսի մանրամասներով է ներկայացված այս ամբողջը, որ ակամայից հարց է առաջանում, ինչո՞ւ Փաշինյանը նման զինվորական հմուտ գործչի թողած՝ համակարգի հետ կապ չունեցող Պապիկյանին նշանակեց Պաշտպանության նախարար:

Ամեն դեպքում, այս գեղարվեստական նկարագրության մեջ պակասում է ամենակարևոր տեղեկատվությունը՝ որտեղ է ստացել բարձրագույն կրթություն Մելիքսեթ Պողոսյանը: Քանի որ հատկապես հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում նշվում է, որ ոչ թե մարզպետ կարող են նշանակվել այն անձինք, որոնք աշխատել են կոլտնտեսությունում, եղել են չոբան, մասնակցել են պատերազմի, այլ կոնկրետ կա բարձրագույն կրթություն ունենալու պահանջ։

Yerevan.Today-ը դիմեց Սյունիքի մարզպետարան՝ օրենքով սահմանաված կարգով խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե ո՞ր բարձրագույն կրթական հաստատությունում է ստացել կրթությունը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ո՞ր թվականներին։ Ո՞ր թվականին է ավարտել և ի՞նչ մասնագիտական որակավորմամբ։ Եվ խնդրել էինք տրամադրել դիպլոմի պատճեն։

Սյունիքի մարզպետարանից մեր գրավոր հարցմանը պատասխանեցին, որ հասցեատերը իրենք չեն, այլ կառավարությունը, քանի որ մարզպետին նշանակում և ազատում է կառավարությունը:

 Կարճ ասած՝ ով նշանակել է, նրանից էլ ուզեք։ Դիմեցինք կառավարություն։ Այնտեղից մեզ նորից ուղղորդեցին Սյունիքի մարզպետարան, թե ուզեք այն մարմնից, որ մարմնում, որ աշխատում է ձեզ հետաքրքրող անձը։

 

Մարզպետարան-կառավարություն-մարզպետարան հարցման շրջանառության այս շղթան արդեն իսկ հիմնավոր կասկած էր հարուցում, որ Մելիքսեթ Պողոսյանը պարզապես բարձրագույն կրթություն չունի:

Yerevan.Today-ը նորից դիմեց Սյունիքի մարզպետարան։ Ստացանք հետևյալ պատասխանը․ «ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը 1992 թվականին ընդունվել և 1996 թվականին ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը՝ իրավագիտություն մասնագիտությամբ»։

Խնդրում ենք ուշադրությւոն դարձրեք ընդունվելու և ավարտելու թվականներին։

 

Հարցման պատասխանի ընթացքում նաև խմբագրվեց մարզպետի կենսագրությունը, և մարզպետարանի կայքում արդեն տեղադրվեց նրա բարձրագույն կրթության մասին տեղեկատվությունը։

 

 

Հարցում ուղարկեցինք ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու՝ Հայաստանում լիցենզիա ունեցե՞լ է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը, գործունեության ժամանակ՝ ըստ տարիների, Ի՞նչ մասնագիտացումների համար է լիցենզիա ունեցել, ե՞րբ է բացվել և ե՞րբ է փակվել և ինչ պատճառով է փակվել, արդյո՞ք այդ բուհի տված դիպլոմը համարվում է պետական նմուշի փաստթուղթ և ստացած կրթությունը՝ բարձրագույն կրթություն և՝ արդյո՞ք հավատարմագրված եղել է, թե՞ ոչ՝ այդ տարիներին գործող օրենսդրության համաձայն։

Պատասխանը խիստ ուշագրավ էր։ Եվ այսպես․

«Սյունիք» ինստիտուտ արտադրական կոոպերատիվը (Ա/Կ) 1996 թվականի հուլիսի 22-ին բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով «Ժուռնալիստիկա», «Ֆինանսներ և վարկ» և «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությունների գծով ստացել է արտոնագիր՝ N 61, 1997 թվականի հուլիսի 16-ին՝ «Իրավագիտություն» մասնագիտության գծով արտոնագիր՝ N 98։

 

Ստացվում է՝ Սյունիքի մարզպետը 1992 թվականին ընդունվել, 1996 թվականին ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը՝ իրավագիտություն մասնագիտությամբ, սակայն այդ ինստիտուտը իրավագետ կրթելու արտոնագիր ստացել է մարզպետի ավարտելուց մեկ տարի անց միայն։

Այսինքն՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի դիպլոմը ևս կեղծ է, ինչպես որ կեղծ է Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի դիպլոմը։

Ի դեպ, եթե անգամ փաստաթուղթը կեղծ չլիներ, միևնույն է՝ չէր կարող համարվել բարձրագույն կրթության պատշաճ վկայական, քանի որ բուհն այդ տարիներին հավատարմագրում չի ունեցել, իսկ Հայաստանի պետական հաստատություններում անցողիկ է համարվում այն դիպլոմը, որը տրվել է հավատարմագրված ԲՈւՀ-ի կողմից։

Փաշինյանի կադրային քաղաքականության մասին ավելորդ է խոսել, դրան բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք, թե ինչպես կարող է մի գերատեսչություն մի տարում երեք ղեկավար փոխել, կամ մեկ անձը երեք տարում միանգամից իրարից տարբեր 5 պետական մարմնի ղեկավար դառնալ: Բայց այս դեպքում գործ ունենք ակնհայտ հանցագործության հետ և սա պետք է ստանա իրավական գնահատական, թե անօրինական նշանակվողի մասով, թե նրան նշանակողի՝ այսինքն կառավարության։ Դիմում ենք դատախազությանը և այն իրավապահ մարմիններին, որոնք պարտավոր են զբաղվել հանցագործություն կատարած անձանցով։ Արագածոտնի մարզպետի վերաբերյալ մեր բացահայտումից անցել է արդեն մեկուկես ամիս, և գործը տեղից չի շարժվում, հնարավոր է, որ մտածում են բավարարվել մարզպետի պաշտոնանկությամբ։ Սակայն սա միայն պաշտոնանկության հարց չէ, խոսքը կոնկրետ քրեական հանցագործության մասին է։

Ստացվում է՝ մարդը, չունենալով դրա իրավունքը, նշանակվել է մարզպետ, ուղիղ 13 ամիս է՝ կայացնում է ապօրինի որոշումներ, օգտվում է պետական բյուջեից, տիրապետում է պետական ու ծառայողական գաղտնիքի։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որևէ որոշում փաստացի օրինական չէ։

Երբ ԱԺ պատգամավորը տարածքային կառավարման նախարարին հարց ուղղեց, թե ինչպե՞ս են նման խախտմամբ Ռազմիկ Պետրոսյանին նշանակել մարզպետ, նախարար Գնել Սանոսյանը պատասխանեց, որ իրենք ըստ օրենքի պահանջի ուզել են դիպլոմ, նա էլ տվել է, հո չէի՞ն ընկնելու իսկությունը ստուգեին։ Սակայն, մեր բացահայտումից, կոնկրետ ապացույցներից հետո էլ կառավարությունը պահում է, իր կողմից անօրինական նշանակված մարզպետին պետական բարձր պաշտոնին ու նա շարունակում է գործել մարզպետի լիազորությունների շրջանակում, ստանալ աշխատավարձ և հավելումներ, արձակել հրամաններ, մասնակցել կառավարության աշխատանքների։ Իսկ այս մեկն, փաստացի, Yerevan.Today-ի արդեն երկրորդ բացահայտումն է և վկայում է, որ ապօրինությունների արդյունքում, օրենքներ շրջանցելով, մեր երկրում նշանակում են բարձր պաշտոնների։

Գուցե օրինաչափ է, հաշվի առնելով կառավարության և նրա ղեկավարի մասնագիտական որակները և վերաբերմունքը օրենքներին: Սակայն, ՍԴ որոշումներին անմիջապես արձագանքող, կալանավորման վերաբերյալ միջնորդությունները ոչ աշխատանքային օրերին ներկայացնող Գլխավոր դատախազություն, դիմումենք ձեզ, եթե ձեզ հաջողվի ավարտին հասցնել դիպլոմի վերաբերյալ քննությունը, խնդրում ենք այս նյութը ևս ուսումնասիրեք: