Կուզեի՞, որ տանկերով անցնեին այդ մարդկանց վրայով. միանշանակ՝ ոչ. Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«2018-ի ապրիլի 23-ին եկա դիմումս գրեցի, ոտքով իջա Բաղրամյանով, քայլեցի կենտրոնով։ Ամենուր տոնախմբություն էր, մարդիկ շամպայնով, բարձր երաժշտությամբ, երգ ու պարով հաղթանակ էին տոնում։ Երջանիկ, ժպիտներով, մասսայական ցնծություն էր փողոցներում։
Հիմա շատերը մոռացել են, հարցնում են, ինչի չկանգնացրեցին, ուժ չկիրառեցին: Ես շատ լավ հիշում եմ 2018-ի ապրիլը, մթնոլորտը, տեխնոլոգիաները, սաբոտաժները։ Ցավոք, ամբողջ պատկերն եմ հիշում։ Ու ամենաշատը վախացնում էին ծանոթներս, որոնք ինչ-որ պահի կորցրեցին ադեկվատություն, արժեհամակարգ, մարդկային կեցվածք։ Նենց պոտոկով էր գալիս էդ ագրեսիվ ատելությունը, սարսափելի էր։
Արդյոք ես կուզեի, որ իրենց հանդեպ ուժ կիրառեն ու վնասեն՞: Միանշանակ՝ ոչ։ Ու անիմաստ ա հիմա ասել այ մենք զգուշացնում էինք, այ որ ասում էինք։ Էյֆորիայի մեջ մարդիկ չէին լսում, չէին ընկալում մեկ ա։
Հիմա պատկերը փոխվել ա նաև այն պատճառով, որ էդ վտանգավոր մթնոլորտում շատերը չդադարեցին խոսել դիմացինի հետ։ Հիմա մենք անհամեմատ ավելի շատ ենք ու դա նաև մարդկանց սեփական սխալները ընդունելու քաջություն ունենալու արդյունք ա։ Ես էդ մարդկանց հարգում եմ։ Բայց կուզեի՞, որ տանկերով անցնեին այդ մարդկանց վրայով: Միանշանակ՝ ոչ»։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան