Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որը Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է․ Նիկոլ Փաշինյան Անչելոտին Աշխարհի առաջնությունից առաջ կերկարաձգի պայմանագրի ժամկետը Վրացական կողմը հերքել է Օվերչուկի խոսքերը աբխազական երկաթուղու գործարկման մասին Հայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտրի շուրջ Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն է Հրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում (թարմացված) Խուդաթյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցեր Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակից ԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայից

«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որը Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է․ Նիկոլ ՓաշինյանԱնչելոտին Աշխարհի առաջնությունից առաջ կերկարաձգի պայմանագրի ժամկետըՎրացական կողմը հերքել է Օվերչուկի խոսքերը աբխազական երկաթուղու գործարկման մասինՀայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտրի շուրջՁմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն էՀրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում (թարմացված)Խուդաթյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցերԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՌուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղիՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակիցԱնցկացվել է Հայաստան-ԵՄ երիտասարդական առաջին համաժողովըԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայիցՁմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել 82-րդը տեղըՄադրիդյան մղձավանջ Բարսելոնայի համար. 4 անպատասխան գոլ և կարմիր քարտՀայաստանի հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայումՏոմսերի խարդախության հետ կապված Լուվրը կրել է ավելի քան 10 միլիոն եվրոյի վնասԲանգլադեշում իշխանության են գալիս ազգայնականները` Z սերնդի հեղափոխությունից հետոՋեֆրի Էփշթեյնի փաստաթղթերի հրապարակումից հետո Քեթի Ռումմլերը հայտարարել է իր հրաժարականի մասին Եվրոպայի 2027 թ. առաջնությանը պատրաստվելիս մեծածավալ աշխատանքներ ունենք իրականացնելու. նախարարԱշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ կունենա ԵրևանումՖԻՖԱ-ն Ատլետիկին արգելել է նորեկներ գրանցել մինչև 2028 թվականըԳերմանիայում տեղի կունենա Ֆիշերի արագ շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունըՎարչապետի պաշտոնում չեմ պատկերացնում մի քանի երկրի քաղաքացի հանդիսացող անձի (տեսանյութ). ՆԳ նախարարՄոդուլյար ատոմակայանը լրացուցիչ ճկունություն կհաղորդի ՀՀ էներգահամակարգի կառավարմանը«Հայփոստ»-ի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարանԱՄՆ ռազմական կցորդը «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին՝ օրինակելի ու անբասիր ծառայության համարԱռանց վարորդներին զգուշացնելու մեքենաները տարհանելու դեպքերը կբացառվեն. Արփինե ՍարգսյանԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծըՀրդեհի ահազանգ խանութ սրահներից մեկի պահեստումՑանկանում ենք, որ ԵՄ առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում. ԱԽ քարտուղարը բարձր է գնահատում դիտորդների գործունեությունը«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը «Երգենք ու պարենք մայրենիով»՝ տեսանյութերի մրցույթՌուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. ՇոյգուԻ գիտություն ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնողներիԵՄ առաքելությունը էական դեր է խաղացել խաղաղության կառուցման և ամրապնդման գործում. ԱԽ քարտուղարՈւկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. ՊեսկովԿեղծ ներդրումների գործով Քննչական կոմիտեի պարզաբանումըՀին աշխարհն անցյալում է. Ռուբիոյի գլխավոր ուղերձը՝ Մյունխենի համաժողովին ընդառաջՆիկոլ Փաշինյանը դասախոսություն կկարդա Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտումՀայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. BloombergԻսրայելը ինքնիշխան պետություն է, որտեղ գործում է օրենքի գերակայությունը. Իսրայելի նախագահԿենսաչափական համակարգը կներդրվի աշնանըԹմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասով աչքի է ընկել նաև պարեկային ծառայությունըԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ICE դադարեցնում է անօրինական միգրանտների դեմ գործողությունը Մինեսոտա նահանգումՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը կայցելի Վայոց ձորի մարզՀՀ ԱԺ-ն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթըԻրանից Հայաստան ժամանած բեռնատարից հայտնաբերվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Ոչ մի վերջնական բանի չհասանք, բացի Իրանի հետ բանակցությունները շարունակելու իմ պնդումից․ Թրամփ
Հայաստան

Փաստն այն է, որ ՀՀ տարածքի նկատմամբ եղել է ու կա ագրեսիա, և ՀՀ-ն չի կարողացել ՀԱՊԿ-ից ստանալ օգնություն. Իշխան Սաղաթելյան

Եթե այդպես է և նրանցից էր կախված ՀԱՊԿ աշխատեցնելը, ինչո՞ւ չէին աշխատեցնում այն ժամանակ, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ կար ագրեսիա: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով ԱԽ քարտուղարի հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Հայաստանն իրավունք
չուներ իրեն նեղացած երիտասարդի պես պահել եւ Ղազախստանին ասել՝ դուք չեք արել, մենք էլ չենք անի։ Արմեն Գրիգորյանը նաեւ ընդգծել է, որ պատմության մեջ երեւի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել են, ցույց տվել, թե ինչպես պետք է աշխատի եւ հույս է հայտնել, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն ՀԱՊԿ-ից։

«Ես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մտքերից վաղուց արդեն չեմ զարմանում։ Ի՞նչ է նշանակում՝ մենք կարողացանք առաջին անգամ ՀԱՊԿ-ը աշխատեցնել։ Եթե այդպես է և նրանցից էր կախված ՀԱՊԿ աշխատեցնելը, ինչո՞ւ չէին աշխատեցնում այն ժամանակ, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ կար ագրեսիա, ընդ որում՝ այդ ագրեսիան դեռ ավարտված չէ, այսինքն այս պահին մեր տարածքում են գտնվում թշնամու զորքերը։ Եթե դա ԱԽՔ քարտուղարությունից էր կախված, ապա ինչու այն ժամանակ ջանքեր չէին գործադրում մեխանիզմներն աշխատեցնելու համար, թե՞ Ղազախստանի համար ավելի սրտացավ են։ Այսինքն գլուխ են գովում մի բանի համար, ինչի հետ ակնհայտ է, թե նրանք որքան կապ ունեն: Ի՞նչ է նշանակում նման իրավիճակ, այսինքն եթե Հայաստանում էլ ցույցեր լինեն, ՀԱՊԿ-ին խնդրելո՞ւ են։ Փաստն այն է, որ Հայաստանի տարածքի նկատմամբ եղել է ու կա ագրեսիա, և ՀՀ-ն չի կարողացել ՀԱՊԿ-ից ստանալ օգնություն։  Մինչև հիմա պարզ չէ՝ արդյոք մենք գրավոր ընթացակարգով, պատշաճ ձևով նոյեմբերին դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ օգնության ակնկալիքով։ Ղազախստանն այս ընթացքում ՀԱՊկ-ից ստացավ այն, ինչ իրեն հարկավոր էր, իսկ ՀՀ-ն չկարողացավ, ունենք անսկզբունք,
անտեսակետ և անկարող իշխանություն, որը չի կարողանում պաշտպանել երկրի
անվտանգությունը»,- ասել է Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը ընդգծել է, որ իրենք կարևորում են ՀԱՊԿ-ի գործունեությունը որպես անդամ երկիր և որպես անվտանգության համակարգ, որին մենք մաս ենք կազմում,  բայց նաև ակնկալում են փոխադարձ օժանդակություն մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է խոչընդոտ չհանդիսանար ՀԱՊԿ-ի կոնսենսուսային որոշման ընդունման համար՝ հաշվի առնելով նաև այն ակնկալիքները, որ ունենք այդ կառույցի հետ կապված։ Բայց զորախումբ ուղարկելու հարցում պետք է ձեռնպահ մնայինք՝ հաշվի առնելով, որ չկա ամբողջական ինֆորմացիա, վերլուծություն զորք ուղարկելու հետևանքների առումով, և Ղազախտանի վերաբերմունքը 44-օրյա պատերազմի ընթացքում և նրա հայտարարությունները»,- հավելել է նա։

Իշխան Սաղաթելյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը հանուն իր իշխանության պահպանման պատրաստ է ցանկացած քայլի:
«Պետք է արձանագրենք, որ այս մարդը սկզնունքներ չունի, հանուն իր իշխանության պատրաստ է ցանկացած քայլի։ Հիշենք՝ ինչ որ ժամանակին խոսում ՀԱՊԿ-ի, ցույցերի մասին, բանակը ներքաղաքական հարցերին չխառնելու մասին և ինչ է անում հիմա։ Իշխանությունը առավոտյան կարող է լինել ռուսամետ, կեսօրին՝ արևմտամետ, երեկոյան՝ թուրքամետ։ Պատահական չէր, որ ասում էին՝ մեր իշխանությունը «իզմեր» չունի։ Հետևաբար պետք չէ նրանց գործողություններում տամաբանություն փնտրել»,-եզրափակել է նա։