Փաշինյանն իր թափառականներով սնանկացրել է Երրորդ Հանրապետությունը. պետք է նոր ազգային ծրագիր. Ղազինյան
2022 թվականին Հայաստանում արդեն պետք է ձևակերպված լինի նոր համազգային ծրագիրը, ինչի շուրջ, իհարկե, ընդդիմությունն աշխատել է այս ողջ ընթացքում, սակայն փաթեթավորված այն հանրության դատին կներկայացվի 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին՝ հիմքում դնելով ներազգային համերաշխությունն ու հաշտությունը, որի վրա պետք է ամրագրվի այն երազանքը, որի շուրջ պետք է գնալ համաձայնության։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ հավելելով.
«Հայաստանը մինչև հիմա ուներ երեք երազանք՝ Արցախյան հաղթանակ, աղետի գոտու վերականգնում ու ուժեղ պետականության կառուցում։ 2005-2006 թվականից հետո պետք է դրվեր 20 տարվա նոր ուղենիշներ ու նոր նպատակներ, ինչը չարվեց և չդրվեց համազգային քննարկման, ինչը, սակայն, պետք է արվի հիմա, որովհետև, եթե մենք դա անեինք, ոչ մի Նիկոլ Փաշինյան, ոչ մի թուրքական գործակալ անգամ ասեղի ծակ չէին կարողանա գտնել, որ սողոսկեն, ուստի հիմա պետք է սկսենք աշխատել նոր պետության գաղափարի շուրջ, որը պետք է սիրվի ու ընդունվի մարդկանց կողմից ու դառնա բոլորի անձնական երազանքը»։
Դիտարկմանը՝ նոր պետությո՞ւն, թե՞ 4-րդ հանրապետություն, ինչպես գրել էր Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն իր հայտնի հոդվածում, Արթուր Ղազինյանն արձագանքեց.
«Ես մի քիչ կխուսափեմ ասել՝ 4-րդ հանրապետություն, բայց ակնհայտ է, որ ի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի և իր փողոցային թափառական հեղափոխականների՝ սնանկացել է 3-րդ հանրապետության գոյաբանական հիմքը, ինչին նպաստել են Հայաստանում գործող թուրքական գործակալները, որոնք լավի և վատի միջև վճարի դիմաց տեսնում էին միայն վատը, Սերժ Սարգսյանի վրա շատ ավելի ծանր նստացրեցին 800 հեկտարի կորուստը, բայց նույն ծանրությամբ Արցախի կորուստը չնստացրեցին Փաշինյանի վրա»:
Ղազինյանն ընդգծեց, որ Հայաստանն ունի ներուժ՝ բացառելով թուրքական գործակալների հայաստանյան գոյությունը՝ հասնել համազգային նոր գաղափարի։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան