«Ձեր լռությանը ես լույս եմ պարտք». Եռաբլուրում Ամանորի գիշերը խոնարհման երեկո կլինի
Ամանորի գիշերը Եռաբլուրում տեղի կունենա հիշատակի եւ խոնարհման միջոցառում՝ «Ձեր լռությանը ես լույս եմ պարտք» խորագրով։
«Սա ոչ թե համերգ է, այլ՝ խոնարհման երեկո. ակցիայի է նման, որովհետեւ հարթակ են դուրս գալու 94 հոգի, նրանցից ոչ բոլորն են բեմի մարդ. բժիշկներ, սպորտսմեններ կան, որոնք երգելու են եւ ասմունքեն։ Երգերի տեւողությունը կլինի մեկուկես, իսկ ասմունքը կես րոպե։ Քանի որ խոնարհման երեկո է, որոշել ենք, որ երաժշտական բոլոր ժանրերի ներկայացուցիչներից էլ լինեն։ Ելույթներից հետո որեւէ հայտարարություն չի լինի, բոլորը իրենց ձեռքի լույսը կկախեն Կենաց ծառից՝ «Ձեր լռությանը ես լույս եմ պարտք» կարգախոսը ասելով։ Ստացվում է, որ դատարկ Կենաց ծառը լուսավորվում, վերածնվում է, որպես միասնականության եւ վերածննդի խորհրդանիշ»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է իր ավագ որդուն՝ Վարդանին։
Խոնարհման միջոցառումը կսկսվի ժամը 23։00–ին, կտեւի մեկուկես ժամ։ Այն հեռարձակվելու է ուղիղ կապով։ Այս տարի միջոցառմանը Դավիթ Ամալյանը ելույթով հանդես չի գա։ Նրա խոսքով՝ չեն ցանկացել կրկնօրինակել անցյալ տարվա խոնարհման երեկոն։
«Ձեր լռությանը ես լույս եմ պարտք» խորագրով խոնարհման միջոցառման ռեժիսորը Արթուր Սահակյանն է, գրական խմբագիրը՝ Լեւոն Գալստյանը, երաժշտական խմբագիրը՝ Արտյոմ Հակոբյանը, տնօրենը՝ Հրաչ Բադալյանը եւ Տարոն Շահբազյանը, նկարիչը՝ Դավիթ Մինասյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Ամանորի գիշերը Եռաբլուրում նույնպես տեղի էր ունեցել խոնարհման երեկո, որի ընթացքում երգել էր նաեւ Դավիթ Ամալյանը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)