«ՔՊ խոհանոց». Իշխանության եռաստիճան զրուցարանները
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խոհանոց»՝ սա ֆեյսբուքյան խմբի անունն է, որտեղ 189 իշխանականներ քննարկում են տարբեր հարցեր կամ, ավելի ճիշտ՝ վերեւներից հրահանգավորվում, թե հրապարակային ինչպիսի վարք դրսեւորեն այս կամ այն երեւույթի, հատկապես ընդդիմադիրների հետ կապված:
«ՔՊ խոհանոց»-ի մասին շատերը գիտեն, այն ձեւավորվել է 2018-ին, խմբում ընդգրկված են օրենսդիր եւ գործադիր մարմիններում աշխատող ՔՊ-ականները։ Այս զրուցարանում քննարկումներն են պատճառը, որ հաճախ ՔՊ-ականները միանման տեքստեր են տարածում այս կամ այն երեւույթի հետ կապված՝ քոփի-փեստ անելով:
Սակայն պատերազմից հետո իրավիճակը փոխվեց իշխանության ներսում, եւ 189 հոգու նկատմամբ վստահությունն այլեւս միատարր չէր, ուստի այս խմբին զուգահեռ ձեւավորվել է ՔՊ վարչության անդամներից բաղկացած եւս 2 զրուցարան։ Մեկը՝ մի քիչ ավելի ընդարձակ՝ վարչության եւ ՔՊ վերնախավից բաղկացած, որտեղ փոխանակում են անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա մեսիջներ փոխանցում «խոհանոցին»:
Սակայն քանի որ Փաշինյանն ինչ-որ պահից սկսած սկսել է կասկածել բոլորին, մի հատ էլ շատ ավելի նեղ՝ ամենավստահելիների չաթ են բացել՝ WhatsApp-ում, որտեղ ընդգրկված է 10-11 հոգի՝ Նիկոլ Փաշինյանից բացի, Սուրեն Պապիկյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը, Տիգրան Ավինյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Ռուբեն Ռուբինյանը, եւս մի քանիսը:
Այսինքն՝ իշխանությունն ինֆորմացիա տարածելու եռաստիճան համակարգ է ստեղծել՝ ամենավստահելիներ, մի քիչ պակաս վստահելիներ եւ ուսապարկեր։ Այս չաթերում, ասում են, վերջին մեկ տարվա ընթացքում շատ սուր քննարկումներ են եղել, որոնք ոմանց կյանքում ճակատագրական դեր են խաղացել»;
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)