Էրդողանի հետ հանդիպումը Փաշինյանի երազանքն է. ադրբեջանցի օգտատերերի մեկնաբանությունները
Regnum.ru կայքում մի հոդված է հրապարակվել՝ «Ադրբեջանի սոցկայքեր. Էրդողանի հետ հանդիպումը Փաշինյանի երազանքն է» վերտառությամբ, որտեղ ներկայացված են ադրբեջանցի օգտատերերի մեկնաբանությունները:
Հոդվածում հիշեցրել են Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ին առցանց տված ասուլիսի ժամանակ հնչեցրած նրա պատասխանն առ այն, թե հնարավո՞ր է առաջիկայում հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այնուհետև մեջբերել են ադրբեջանցիների մեկնաբանությունները սոցկայքերում:
«Այդպիսի գաղափար, պայամանվորվածություն չկա, բայց, եթե բանակցային գործընթացը Ռուբեն Ռուբինյանի ու թուրք գործընկերոջ միջև հաջող ընթանա ու պրոցեսը հասունանա մինչև այդ կետը, բնականաբար, դրան պետք է հաջորդի նաև բարձր մակարդակով հանդիպումներ։ Այսինքն՝ եթե պրոցեսը հաջող ընթանա, իհարկե, դա տեղի կունենա»,–հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
@checkeast2020. Թեև հայերն իրենց երևակայում են, բայց հիմնականում մարդիկ հստակ քարտ բլանշ են տվել Փաշինյանին՝ լուծելու իրենց համար ակնհայտ աղետաբեր դարձած բոլոր խնդիրները։
Վուկար Իսմաիլով. Փաշինյանը պարզապես սթափ գնահատել է բոլոր կոմն ու դեմերը: Եվ հասկացավ, որ ավելի լավ է 2,5 միլիոնի կյանքը Հայաստանում ավելի լավը դարձնել, քան երկիրը հավերժ շրջափակման մեջ պահել։
Հրապարակում Caucasian Bureau տելեգրամյան ալիքում՝
Admin. Նա նշեց, որ Հայաստանում ոչ մի իշխանություն չի հայտարարել, որ Անկարայի կողմից 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում «Հայերի ցեղասպանության» ճանաչումը նախապայման է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։
Միաժամանակ նա ընդգծել է, որ «Ցեղասպանության» հարցը շարունակում է մնալ Հայաստանի միջազգային օրակարգում։
Lala Babayeva. Էրդողանի հետ հանդիպումը նրա (Փաշինյանի-խմբ.) երազանքն է. Նա ուրախ կլիներ, դա իր համար այնպիսի պատիվ է։
@koronabye. Արդյունքում ոչինչ չի փոխվի, ամեն ինչ նույնն է լինելու:
Орхан Гулиев. Էլ ի՞նչ հանդիպում: Լռիվ եք գժվե՞լ: Էրդողանը կարեւոր գործեր է անում իր երկրի բարօրության համարնրա նմանների համար մեկ րոպե ժամանակ չունի։
Niyazi Niyazov. Ռուբինյանը, ով ոտքերն է սրբել Թուրքիայի դրոշի վրա: Թող նա ապաշխարի:
Rena Xudaverdiyeva. Դե, այո, դուք դեռ պետք է վաստակեք Էրդողանի, Փաշիկ Ջանի հետ հանդիպում։
@ highlylikely20. Իսկ Էրդողանը ցանկանու՞մ է հանդիպել ձեզ հետ:
ТОМ. Փաշինյանը բազմիցս խնդրել է հանդիպել Էրդողանի հետ: Էրդողանը նրա համար առաջ քաշեց մի շարք նախապայմաններ, որոնք Փաշինյանը պետք է կատարի, որպեսզի այս հանդիպումը կայանա։ Փաշինյանը հետևողականորեն կատարում է ամեն ինչ: Այնպես որ հանդիպումը միանգամայն հնարավոր է։ Ինչու՞ է վատ Էրդողանի համար իր ազդեցության տակ վերցնել Հայաստանը՝ Վրաստանից ու Ադրբեջանից հետո։
Аdmin. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...