Մենք կորցրել ենք վերահսկողությունը ոչ միայն այդ 40-45 կմ-ի, այլ տասնապատիկ ավելի մեծ տարածքների նկատմամբ. Քոչարյան
Անվտանգության ոլորտում ես Հայաստանի համար գնահատում եմ կատարյալ ձախողում, քանի որ ոչ մի հարց այս տարվա ընթացքում չի բարելավել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Տարածքների կորուստ. Իշխանությունները նույնպես ընդունում են, որ 40 քառակուսի կմ կիլոմետրից ավելի տարածք գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ, բայց իրականում մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ:
Այդ GPS-ով սահմանագծումը բերեց նրան, որ ադրբեջանական զորքերը դիրքավորվել են ենթադրյալ իրենց սահմանի բերանով, մենք ստիպված ենք եղել հետ քաշվել 500 մետրից մինչեւ 1-1,5 կմ որոշտեղերում մի քիչ ավելի շատ: Նույնը կատարվելօ է ոչ միայն ԲՎարդենիս-Արաքս հատվածում, այլեւ Նախիջեւանի հատվածում դեռ մինչեւ պատերազմը: Հիշում եք, որ շատ մեծ տարածքներում ադրբեջանական զորքերն առաջ են եկել: Ամբողջ այդ տարածքը իրենց դիրքերից մինչեւ մեր դիրքերը մեր կողմից չեն վերհսկվում: Ըստ էության, մենք կորցրել ենք վերահսկողությունը ոչ միայն այդ 40-45 կմ-ի նկատմամբ, այլ տասնապատիկ ավելի մեծ տարածքների նկատմամբ»,-ասաց նա:
Քոչարյանի խոսքով, մենք կորցրել ենք այս տարվա ընթացքում կարեւորագույն ճանապարհների օգտագործման հնարավորությունը. «Մենք ունեցել ենք այս տարվա ընթացքում մոտ 36 զոհ, 30 վիրավոր եւ ավելի քան 30 նոր ռազմագերիներ:
Տարվա ընթացքում ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար: 2-3 դիրքերի համար մարտական գործողությունների ժամանակ ունենալ 30-ից ավելի գերի խոսում է բանակում լրջագույն պրոբլեմների մասին:
Սա կարելի է ինչ-որ բաներով բացատրել եւ հիմնական բացատրությունը կարող է լինել հետեւյալը, որ մեր զինվորները եղել են երկրի առաջին դեմքի արտահայտության տպավորության տակ. «մեկ սարի համար մենք հո չե՞նք պատերազմելու»: Մեր երկիրը սարերից է բաղկացած, դա նույնն է, որ արաբներն ասեն՝ անապատի համար հո չե՞նք պայքարելու: Սա նաեւ ինչ-որ տեղ հրավեր է, «էստի համեցեք» է ադրբեջանցիների համար: Դու ասում ես, որ չբնակեցված սարերի համար մենք պատրաստ չենք պատերազմել: Եթե առաջին դեմքն այդպես է մտածում, ինչի ենք մտածում, որ բանակի մայորը կամ պայմանագրային զինծառայողը այլ կերպ պետք է մտածի: Դա բանակի մարտունակությունը գցելու լավագույն միջոցներից մեկն է»,-ասաց երկրորդ նախագահը:
Նա հայտարարեց, որ ոչինչ չի արվել նաեւ անցած տարվա ընթացքում բանակի սպառազինության վերականգնման ուղղությամբ. «Մինչեւ այսօր չի հրապարակվել զոհվածների թիվը, սա խայտառակություն է: Մենք պետք է ունենային հուշամատյան, սա վերաբերմունք կլիներ զոհվածների, նրանց ընտանիքների նկատմամբ: Դա պետության պարտավորությունն էր: Աննորմալ է մեկ տարի անց այս հարցը այսպես անորոշ թողնելը:
Փաստ է նաեւ եւ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ բնակչության 70-80 տոկոսը լուրջ մտահոգված են անվտանգության հարցերով: Չի կարող երկիրը նորմալ զարգանալ, երբ բնակչության 80 տոկոսը մտածում է, որ ապրում է անվտանգ երկրում:
Այս բոլոր հարցերով մենք ավելի վատթարացված ձեւով մտնում ենք հաջորդ տարի: Բանակի բյուջեն այնպիսին չէ, որ հույս փայփայենք, որ այս հարցերը հաջորդ տարի իրենց լուծումն ստանալու են: Անհնար է այս ռազմական բյուջեով լուծել այսպիսի հարցեր»,-ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի