«Վարչապետի աթոռին նստած անձն իր վարչախմբի հետ միասին փորձում է գողանալ վանաձորցու քվեն»․ Վանաձորի ավագանու անդամ
«Իշխանությունն ուզում է իր սրտի թեկնածուին «ընտրացնի» քաղաքապետ, թե ո՞վ է այդ սրտի թեկնածուն, եթե այսօր նիստը կայանար՝ պարզ կդառնար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը՝ անդրադառնալով Վանաձորի ավագանու՝ այսօր նախատեսված առաջին նիստի չկայանալուն, ինչի պատճառը «Լուսավոր Հայաստան»-ի կողմից ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի մուտք եղած դիմումն է։
«Վարչապետի աթոռին նստած անձն իր վարչախմբի հետ միասին փորձում է գողանալ վանաձորցու քվեն։ Իշխող ուժին սպասարկում է այդ ուժի կամակատար հանդիսացող «Լուսավոր Հայաստանը» և օգնում է այս քվեն գողանալու գործում։ Կրկնում եմ՝ սա վանաձորցիների ճնշող մեծամասնության կարծիքն է։ Հիմա կարող են ինձ հակադարձել, ասել՝ այդպես չէ։ Եթե այդպես չէ, եկեք բոլորս վայր դնենք մեր մանդատները, գնանք նոր ընտրության ու համոզվենք, թե վանաձորցին ո՞ւմ է տեսնում քաղաքապետ և ո՞ւմ է բացառում, մենք դրանում վստահ ենք։
Եթե ՔՊ-ն, մյուս ուժերը դրանում վստահ են, հենց հիմա կոչ եմ անում՝ բերեք վայր դնենք մանդատները, տեսնենք՝ վանաձորցին ո՞ւմ է ուզում, ի՞նչ է ուզում։ Ես ամեն ինչի պատրաստ եմ, ինչքան համեստ ու բարի եմ, կարող եմ այդքան չար լինել, որովհետև վանաձորցին ինձ տվել է այդ իրավունքը, տվել է, որ տեր կանգնեմ իր վստահության քվեին, տեր կանգնեմ իր հարկերի միջոցով ձևավորված բյուջեին, ու ծառայեցնել այս քաղաքին ու իրենց․․․»,- ասաց Դոխոյանը՝ վստահեցնելով, որ սա ոչ միայն իր, այլև վանաձորցիների ճնշող մեծամասնության կարծիքն է։
Ամփոփելով խոսքը՝ Դոխոյանն ասաց, որ ժողովրդի վստահած քվեով պարտավորված են գործուն քայլեր ձեռնարկել, որպեսզի վանաձորցին ունենա ավագանի և քաղաքապետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձոր խոշորացված համայնքում նորընտիր ավագանու 33 անդամների մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք՝ 15 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 9 մանդատ, «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցություն՝ 5 մանդատ), «Հայրենիք» կուսակցություն՝ 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 2 մանդատ։
Տեղեկացնենք նաև, որ ավագանու 33 անդամից 4-ն ինքնաբացարկ են ներկայացրել, որից 3-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, 1-ը՝ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունից։
Մինչդեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Վանաձորի ընտրությունների առնչությամբ դիմել էր դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել արդյունքների մասին ընտրական հանձնաժողովի որոշումը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի