Հեղինակություն-իշխանություն ունենալու համար պարտադիր չէ կոնկրետ այդ պահին լեգալ իշխանություն ունենալ. Ստեփան Դանիելյան
Ժամանակին Բրիտանիայի Լիդսի համալսարանում մի գիտափորձ են արել: Մեծ տարածության մեջ մարդկանց բազմություն են հավաքել ու ասել, որ առանց միմյանց հետ շփվելու, լուռ, պետք է ուղղակի քայլեն, ով որտեղ ու ինչպես ուզում է: Բրոունյան շարժում է սկսվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա, նշել է. «Հետո մի փոքր խմբին ասել են, որ սկսեն շարժվել կոնկրետ ուղեծրով: Բազմությունը տեսնելով, որ ինչ-որ ուղղորդված շարժում է ընթանում, սկսել են հետևել այդ փոքր խմբի ուղեծրին, առանց հասկանալու, թե որն է այդ ուղեծրի նպատակը:
Նմանատիպ մի քանի գիտափորձի արդյունքով եկել են հետևության, որ, օրինակ, 200 անդամից բաղկացած բազմությանը կարելի է ուղղորդել 5% «ինֆորմացված» փոքր խումբի միջոցով՝ օրինակ, 10 կազմակերպված մարդուց բաղկացած: Նմանատիպ էֆեկտ է գործում նաև կենդանիների հոտում:
»Իշխանություն» բառը«հեղինակություն» բառի հոմանիշն է՝ գերմաներեն՝ Autorität, լատիներեն auctoritas - իշխանություն, ազդեցություն, հեղինակություն: Իշխանությունը, կամ հեղինակությունն այն է, երբ ինչ-որ փոքր խումբ գիտի և ունակ է կազմակերպված կերպով որևէ ուղղությամբ շարժվել, իսկ երբ չգիտի, արդեն կորցնում է հեղինակություն-իշխանությունը:
Հեղինակություն-իշխանություն ունենալու համար պարտադիր չէ կոնկրետ այդ պահին լեգալ իշխանություն ունենալ, օրինակ, կարող եք Գյումրի-Երևան երթուղով կազմակերպված երթով շարժվել, պարզ չէ, թե ինչ նպատակով, ու«հոտը» ձեզ միանա, իսկ իշխանություն ունենալուց հետո արդեն չիմանաք, թե ինչ ուղղությամբ եք շարժվում ու կորցնեք հեղինակությունն: Իսկ որևէ պայմանական նոր 5%, այդ պահին չունենալով ֆորմալ իշխանություն, բայց ունենալով կազմակերպված շարժման ուղեծիր,«հոտի» մոտ ստանա հեղինակություն, այսինքն, հաջորդ քայլով, դառնա իշխանություն:
Իշխանության համար պայքարը դա շարժման ուղեծրի մշակման ու կազմակերպված փոքր խմբի կառուցման ունակությունն է»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի