Լեւոն Արոնյանը 97-րդ քայլում հաղթեց Դանիիլ Դուբովին
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան 1/8 եզրափակիչ փուլի երկրորդ պարտիաները:
Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Դանիիլ Դուբովի հետ: Մեր շախմատիստը հենց խաղասկզբից դիմեց ակտիվ գործողությունների: 21-ամյա ռուս գրոսմայստերը սկզբում կազմակերպված պաշտպանվում էր, եւ նույնիսկ դիրքային առավելություն ստացավ: Սակայն նա չդիմացավ լարվածությանը եւ աստիճանաբար զիջեց դիրքերը: Լեւոն Արոնյանը 44-րդ քայլին որակ շահեց, որից հետո սկսվեց երկարատեւ դիրքային պայքար: Այն տեւեց մինչեւ 97-րդ քայլը, երբ սեւերը հասկացան, որ այլեւս չեն կարող պաշտպանել միակ զինվորին:
Այդպիսով, Լեւոն Արոնյանը լարված պայքարում հաղթանակ տոնեց եւ հաշիվը դարձրեց 1,5:0,5: Նա մտավ քառրոդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի հետ:


















































Արոնյանը հաղթեց Մամեդյարովին
Արոնյանի խոսուն ոչ-ոքին
Արոնյանը որոշեց օգնել Կարուանային եւ Կարյակինին
Արոնյանը ոչ ոքի խաղաց Մամեդյարովի հետ
Gibraltar Masters Open. Լեւոն Արոնյանը հաղթեց 28 քայլում
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները