Արոնյանը հաղթեց Մամեդյարովին
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Altibox Norway Chess սուպերմրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։ Պարտիան ավարտվեց 70-րդ քայլում։
Չորրորդ տուրից հետո 3 միավորով միանձնյա առաջատարը Մագնուս Կարլսենն է: Արոնյանն ունի 2 միավոր։
Նախորդ 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ, ինչպես նաև պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Norway Chess-ի գործող հաղթողն է: Norway Chess-2017-ը շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն մրցաշարն էր:
Norway Chess, չորրորդ տուր
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0․5։0․5
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 1։0
Դին Լիրեն (Չինաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)*
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 1։0
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0․5։0․5


















































Արոնյանի խոսուն ոչ-ոքին
Արոնյանը որոշեց օգնել Կարուանային եւ Կարյակինին
Արոնյանը ոչ ոքի խաղաց Մամեդյարովի հետ
Gibraltar Masters Open. Լեւոն Արոնյանը հաղթեց 28 քայլում
Լեւոն Արոնյանը՝ շախմատի հավակնորդների մրցաշարի թիվ 1 ֆավորիտ
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում