Արոնյանը որոշեց օգնել Կարուանային եւ Կարյակինին
Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանը ոչ թե վատ, այլ շատ վատ է հանդես գալիս: Նախավերջին տուրում Արոնյանը պարտվեց Կարուանային, այսպիսիով օգնելով նրան առաջին տեղի համար պայքարում: Նա նաեւ որոշ չափով աջակցեց Կարյակինին:
Կարուանայից բացի նախավերջին տուրում հաղթեց նաեւ Մամեդյարովը՝ պարտության մատնելով Գրիշչուկին:
Վերջին տուրից առաջ, որը կայանալու է այսօր, Կարուանան վաստակել է ութ, իսկ Մամեդյարովը եւ Կարյակինը՝ յոթ եւ կեսական միավոր:
Այսօր Կարուանան սեւ խաղաքարերով մրցելու է Գրիշչուկի հետ, որը երեկ միավոր էր նվիրել Մամեդյարովին եւ կարելի է կռահել, որ այսօր եւս ամեն ինչ անելու է Ադրբեջանի ներկայացուցչին ուրախացնելու համար:
Մամեդյարովը սեւ խաղաքարերով մրցելու է անհաջող հանդես եկող Կրամնիկի հետ, եւ բացառված չէ, որ կկարողանա միավոր շահել:
Ինչ վերաբերում է Կարյակինին, ապա նա սպիտակներով մրցելու է Դինգ Լիրենի հետ:
Խաղերը մեկնարկելու են Երեւանի ժամանակով 17,00-ին:
Top-News.am


















































Արոնյանը հաղթեց Մամեդյարովին
Արոնյանի խոսուն ոչ-ոքին
Արոնյանը ոչ ոքի խաղաց Մամեդյարովի հետ
Gibraltar Masters Open. Լեւոն Արոնյանը հաղթեց 28 քայլում
Լեւոն Արոնյանը՝ շախմատի հավակնորդների մրցաշարի թիվ 1 ֆավորիտ
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ