Նորից հրավիրվել եմ ոստիկանություն բացատրություն տալու. Նարեկ Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը հայտնում է, որ հրավիրվել է ոստիկանություն նոր գործով։
Նա, մասնավորապես, նշել է. «Տեղեկացնում եմ, որ այսօր նորից հրավիրվել եմ Ոստիկանություն բացատրություն տալու: Ոստիկանության ներկայացուցչի հետ պայմանավորվել ենք այսօր 18-ի սահմաններում ներկայանալ և բացատրություն տալ: Ասեմ, որ ես պատրաստվում եմ ներկայանալ ոստիկանություն նշված ժամին, ոստիկաններին հորդորում եմ մինչ այդ չանել այն ինչը արեցին նախորդ անգամ և ինձ բերման չենթարկեն հանուն մի հոգեշեղված դավաճանի հաճույքի:
Տեղեկացնեմ նաև, որ այս պահին ես գտնվում եմ մեր գրասենյակում` արտաքին դիտման համար, ողջ օրվա ընթացքում հետս լինելու է Անտիֆեյքի թղթակիցը, այս անգամ բռնվելուց ապօրինություն անողների հասցեին հայհոյանքներս չենք փակելու և տեղադրելու ենք ամբողջությամբ:
Ողջախոհություն և տրամաբանություն եմ մաղթում մեր ոստիկանությանը մինչև նշված ժամը: Հուսով եմ շատ բան չեմ ակնկալում...
Հ.Գ. Այս ամենը համարում եմ իմ ազատ խոսքը սահմանափակելուն ուղղված շարունակական գործընթացի մի մաս և ուղղակի քաղաքական հետապնդման շարունակություն»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել