Զասի այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ ՌԴ-ն վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին. Հայկ Նահապետյան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 21-23-ը աշխատանքային այցով Հայաստանում է: Այցի ընթացքում հանդիպում է նախատեսվում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բանակցություններ կվարի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Zarkerak.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն ասաց, որ եթե հաշվի առնենք, որ Զասի այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ ՌԴ-ն վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, բնականաբար, կարևոր այց է:
Նա հիշեցրեց, որ խոսքը դեկտեմբերի 15-ին ՌԴ ԱԳՆ-ի՝ ԱՄՆ պետքարտուղարությանը ուղղված երկու փաստաթղթերի մասին է, ըստ որոնց՝ ՌԴ-ն անվտանգության երաշխավորության համար սկզբունքորեն առարկայական սպառնալիք է տեսնում ՆԱՏՕ-ի առաջխաղացման մեջ՝ ներառյալ Ուկրաինայում: Միաժամանակ նշվում է, որ ՌԴ-ն վտանգ է տեսնում Ադրբեջանում և Վրաստանում ՆԱՏՕ-ի ակտիվացման մեջ՝ Թուրքիայի միջոցով: Այդ փաստաթղթերում, մանավորապես նշվում է, որ հետխորհրդային տարածքում՝ Հարավային Կովկասում, Միջին Ասիայում հանրապետությունների, նաև Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը բացառելու համար ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայմանը սկզբունքորեն պետք է վերջ դրվի: «Այսինքն, ՌԴ-ն փաստացի նշել է իր ազդեցության ոլորտները և ԱՄն-ին ասել, որ եթե դա չավի՝ իրենք քայլեր են անելու և վերը նշված սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ: Միաժամանակ, նշվում է, որ ՌԴ-ն ևս սպառնալիքների լեզվով է խոսելու: Այս առումով Զասի ներկայությունը Հայաստանում կարևորվում է»:
Նահապետյանն ընդգծեց, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան գործնականում ռազմաքաղաքական դաշինքի մեջ է Ադրբեջանի հետ, օժանդակում է Վրաստանին և այդ առումով, բնականաբար, ՀԱՊԿ-ի համար կարևոր է Հայաստանը: «Եթե նաև հաշվի առնենք, որ այս պահին էլ ՌԴ-ում ռազմական կոլեգիայի ընդլայնված նիստ է ընթանում՝ իր մասշտաբներով ու ներկայացվածությամբ աննախադեպ՝ կարելի է հետևություններ անել, որ ՌԴ-ն ուլտիմատում է ներկայացրել հավուր պատշաճի: Ես այս այցի կարևորությունը դիտարկում եմ այս երկու իրողությունների տրամաբանության մեջ: ՀԱՊԿ-ի գործունեությունն իր դաշնակից երկրում, որի երկու հարևանները այս կամ այն չափով ներկայացվածություն ունեն՝ ի դեմս Թուրքիայի զինված ուժերի, կարևորվում է»:
Նրա դիտարկմամբ՝ սկզբունքորեն, եթե ՌԴ-ն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ վերջնագրերի լեզվով է խոսում, բնականաբար, իր դաշնակիցները պետք է պատրաստ լինեն վերջնագրերի լեզվով խոսելու հարևան այն երկրների հետ, որոնք այս կամ այն կերպ կամ անդամակցում են ՆԱՏՕ-ին կամ ունեն ռազմաքաղաքական պայմանագիր:
«Այս համատեքստում պետք է ասեմ, որ 44-օյա պատերազմից հետո ՀՀ ԶՈՒ-ն որոշակի կորուտներ է կրել․ թե անձնակազմի, թե բարոյահոգեբանական վիճակի, թե ռազմատեխնիկայի առումով խնդիրներ կան, որոնք լուծելու համար պետք է ներարկումներ արվեն, զենք-զինամթերքի, մասնագետների առումով Ռուսաստանի համար կարևոր է իր դաշնակից երկրի՝ ՀՀ-ի զինված ուժերի օր առաջ, ժամ առաջ համալրումը»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի