Փարաքարում երկու թեկնածուն էլ հայտարարում են, որ ընտրվել են համայնքի ղեկավար
Փարաքար խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ համամասնական ընտրություններից հետո երեկ կայացել է ավագանու անդրանիկ նիստը։ Արդյունքում երկու թեկնածու հայտարարում է, որ ընտրվել է համայնքի ղեկավար։
«Դավիթ Մինասյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փարաքար, Թաիրով, Մերձավան, Արևաշատ, Մուսալեռ, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Պտղունք, գյուղերի սիրելի բնակիչներ,
Այսօր տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրության արդյունքում ձևավորված ավագանու անդրանիկ նիստը, որի օրակարգում էր Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության հարցը:
Նիստի ընթացքում ստանալով 51%-ից ավելի ձայն՝ (21 ավագանու անդամներից 11 ավագանու անդամ քվեարկեց «Դավիթ Մինասյան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի օգտին) ես՝ Դավիթ Մինասյանս, ընտրվեցի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար:
Իմ խորհին շնորհակալությունն եմ ուզում հայտել մեր համայնքի բոլոր բնակիչներին և իմ գործընկերներին՝ վստահության համար:
Լիահույս եմ, որ բոլոր երեք խմբակցություններին տրված մանդատները կծառայեն հանուն Փարաքար համայնքի բոլոր բնակավայրերի համաչափ զարգացմանը:
Ավագանու յուրաքանչյուր անդամ, ով ստացել է բնակչի քվեն՝ ներառված պետք է լինի համայնքի կառավարման գործընթացին:
Միասին շարունակենք»։
Ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում, առանց քվեարկության արդյունքները ներկայացնելու, գրել էր.
«Փարաքար խոշորացված համայնքում համայնքի ղեկավար ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վալոդյա Գրիգորյանը»։
ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված արդյունքների համաձայն, «Ապրելու երկիրը» ստացել է 4 637 քվե, «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 2 227 քվե, ՔՊ-ն՝ 2 609 քվե։
Փարաքար համայնքի ղեկավար է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել