Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ «Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ) Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»

 Իսրայելը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ կարող է հարված հասցնել ԻրանինՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել են կրակոցներԹուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքներըԻրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարելու համարԵրեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցունՄեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալՈ՞ր տեղում է Հայաստանը IQ-ի ցուցանիշովՁմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանի արդյունքը սկիաթլոնումՈւկրաինայի դեսպանությանը Մոսկվայում տուգանել են Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթՔիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿլինի լիարժեք ռազմական պատասխան՝ մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներովԷլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ Երեւանում եւ մարզերումՄենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի էԵրեւանում եւ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներՁմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչՏնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Հելբերգը կժամանի ՀայաստանՄեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում ենՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննություն
Քաղաքականություն

Թալին համայնքի ավագանու երեք խմբակցությունները կդիմեն դատարան. հայտարարություն

Թալին համայնքի ավագանու երեք խմբակցությունները կդիմեն դատարան`վիճարկելու քաղաքապետի ընտրության օրինականությունը: Այս մասին ասվում է 3 խմբակցությունների տարածած հայտարարությունում:

«Թալին համայնքի «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» խմբակցությունները տեղեկացնում են հետևյալը.

1. 2021թ. դեկտեմբերի 17-ին ժամը 12:00-ին հրավիրվել էր Թալին համայնքի նորընտիր ավագանու նիստը, որի ժամանակ պետք է ընտրվեր համայնքի ղեկավարը:

2. Նիստի ժամանակ ոստիկանական ուժերը շրջափակել են Թալինի համայնքապետարանի շենքը:

3. Նորընտիր նիստի ժամանակ Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը ներկայացրել են համանուն խմբակցություններ ստեղծելու մասին տեղեկություններ, այդ թվում՝ գրություններ, խմբակցության նիստի արձանագրություններ և խմբակցության կանոնադրություններ:

4. Նորընտիր նիստի ժամանակ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով ընտրված անդամները չեն ձևավորել խմբակցություն և այդ հանգամանքն ըստ էության պատճառաբանել են, որ այս փուլում դա պարտադիր չէ:

5. Հայք խմբակցության անունից առաջադրվել է ցուցակի առաջին համարը՝ Կարեն Գրիգորյանը, որը հրաժարվել է առաջադրումից, որից հետո խմբակցությունն առաջադրել է ցուցակում գտնվող Դավիթ Մանուկյանին:

6. ՔՊ ավագանու անդամի կողմից առաջադրվել է Տավրոս Սափեյանի թեկնածությունը:

7. Բաց քվեարկության արդյունքներով՝ Հայք խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Մանուկյանը ստացել է 10 ձայն, իսկ ՔՊ ավագանու անդամի կողմից առաջադրված Տավրոս Սափեյանը՝ 11 ձայն:

8. Հայք խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Մանուկյանը չի ստացել «դեմ» ձայներ, Դավիթ Մանուկյանը ստացել է 47,7 տոկոս ձայներ:

9. Տավրոս Սափեյանի օգտին քվեարկել է Հայք խմբակցության անդամ Կարեն Գրիգորյանը, որն ի հակասումն իր իսկ ստորագրած փաստաթղթի և իր տղամարդկային խոսքի չի պաշտպանել իր խմբակցության անդամին:

Այս փաստերի վերլուծությամբ պարզ է դառնում, որ ՔՊ անդամ Տավրոս Սափեյանը չէր կարող ընտրվել համայնքի ղեկավար, քանի որ չի առաջադրվել խմբակցության կողմից:

ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ եթե նա հրաժարվում է, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու:

ՀՀ ընտրական օրենսգրքով կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով առկա չէ որևէ նորմ, որն իրավունք վերապահի համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու անդամին առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու:

Միակ հնարավորությունը նախատեսված է վերոհիշյալ ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2-րդ հոդվածի 4-րդ մասով: Ընդ որում, օրենսդիրն այս նորմում օգտագործել է «կարող է» եզրույթը, քանի որ խմբակցությունը կարող է նաև չառաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու:

Հետևաբար, Թալին համայնքի ղեկավար է «ընտրվել» խմբակցության կողմից չառաջադրված անձը, ինչն օրենքի կոպիտ խախտում է:

ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի համաձայն 8-րդ մասի համաձայն՝ եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:

Օրենքի այս դրույթի փաստակազմն առկա է, քանի որ՝

• ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի 4-րդ մասին համապատասխան առաջադրվել է մեկ թեկնածու (Տավրոս Սափեյանը չի առաջադրվել խմբակցության կողմից).

• Հայք խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Մանուկյանը ստացել է 47,7 տոկոս ձայներ.

• Հայք խմբակցության կողմից առաջադրված Դավիթ Մանուկյանը չի ստացել «դեմ» ձայներ:

Այս պայմաններում խմբակցությունները գտնում են, որ համայնքի ղեկավար պետք է ընտրված համարվեր Դավիթ Մանուկյանը:

Խմբակցությունների ներքստորագրյալ անդամները դիմելու են դատարան և հավատարիմ մնալով 07.12.2021թ. միմյանց միջև ձեռք բերված պայմանավորվածություններին իրենց համատեղ ուժերը կենտրոնացնելու են Թալին համայնքը զարգացնելու, օրինականությունը վերականգնելու, դավաճանությունը և պառակտումը վերացնելու համար:

Խմբակցությունները կոչ են անում Տավրոս Սափեյանին հանդես չգալ Թալին համայնքի ղեկավարի անունից:

Խմբակցությունները չեն մասնակցելու չընտրված անձի երդման արարողությանը:

«Զարթոնք» խմբակցություն

Մնացական Անդրանիկի Մնացականյան

Վորոշ Վորոշի Խաչատրյան

Անահիտ Լյովայի Ղազարյան

Համբարձում Խաչիկի Համբարձումյան

Արմեն Ռազմիկի Գրիգորյան

Թամարա Հրաչիկի Գևորգյան

«Մեր համայնքը» խմբակցություն

Արտակ Հովսեփի Սարուխանյան

Լուսինե Ժիրայրի Գալստյան

«Հայք» խմբակցություն

Գայանե Սամվելի Գրիգորյան

Դավիթ Խաչատուրի Մանուկյան»,-ասվում է հայտարարությունում: