Ռուբեն Ռուբինյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններին Հայաստանի ներկայացուցիչ է նշանակվել
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը ԶԼՄ-ների հարցին
Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
Ռուբեն Ռուբինյանը ծնվել է 1990թ. մարտի 8-ին Երեւանում: 2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2011թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL). «քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս: 2012թ.՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարան. «եվրոպագիտության» մագիստրոս: 2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ: 2018թ. մայիս-2019թ. հունվար՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ, մամուլի խոսնակ:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիան ներկայացնելու է թուրք փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչը։
Թուրք բարձրաստիճան դիվանագետը Թուրքիայի արտաքին հարաբերությունների գերատեսչությունում է 1984-ից՝ զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ:
2006-2008թթ. Թուրքիայի ԱԳՆ-ում զբաղեցրել է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ 2008-2010թթ. նշանակվել է արտակարգ և լիազոր դեսպան Լիբանանում:
2012-2014թթ. նույն առաքելությունն է իրականացրել Ճապոնիայում, իսկ 2014-2021թթ. դեսպան է եղել ԱՄՆ-ում: Ընթացիկ տարվա փետրվարի 23-ին Քըլըչը վերադարձել է Թուրքիա:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)