«Ոչ միայն այլընտրանքային ճանապարհները, այլև Հայաստանի բոլոր հատվածները թշնամու դիտարկման ներքո են». Որոտանի համայնքապետ
Սյունիքի մարզի Որոտան համայնքից բնակիչները դպրոց ու մարզկենտրոն հասնում են «Ուրալ» մեքենաներով։
168.am-ի հետ զրույցում Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանն ասաց, որ վերջին շրջանում բնակիչներին «Ուրալ» մեքենաներն են հասցնում իրենց ուզած վայր, այդ առումով գրեթե խնդիրներ չկան։
«Նոյեմբերի 10-ից, ինչ թշնամին մաքսակետ է տեղադրել Որոտանի հատվածում, որոտանցիներից որևէ մեկն այդ ճանապարհից չի օգտվել։ Այլընտրանքային ճանապարհներից օգտվելիս, գործում են նաև ավտոբուսներ, ավտոբուսները մարդկանց բերում են դպրոց, դպրոցից էլ հասցնում են իրենց տուն»,- նշեց Սուրեն Օհանջանյանը։
Ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհների անվտանգությանը և այն մտահոգություններին, որ դրանք նույնպես գտնվում են թշնամու դիտարկման ներքո, Սուրեն Օհանջանյանն ընդգծեց.
«Ոչ միայն այլընտրանքային ճանապարհները, այլև Հայաստանի բոլոր հատվածները թշնամու դիտարկման ներքո են։ Թող ղեկավարությունը որոշի, թե այդ հարցն ինչպես պետք է լուծի, դուք բոլորդ էլ ինձանից լավ գիտեք, թե այս հարցի միակ լուծումը որն է»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին թշնամին մաքսակետեր է տեղադրել Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում, որոշ ժամանակ անց՝ նաև Կապան-Ճակատեն հատվածում։ Այդ ճանապարհներից տեղի բնակիչներն այժմ չեն օգտվում։
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 25-27-ը թշնամին փակել էր Որոտանի հատվածը, այնուհետև բացել էր և այդ հատվածում սկսել իրանական բեռնատարների վարորդներից մաքսատուրքեր գանձել՝ հայտարարելով, թե դրանք անցնում են Ադրբեջանի տարածքով։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)