Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակվելու 2 922 նոր դեպք
Վրաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակվելու 2 922 նոր դեպք, առողջացել է 4 999 պացիենտ, մահացել՝ 36 վարակակիր, նշված է stopcov.ge կառավարական հատուկ կայքում, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է կորոնավիրուսի 35 841 թեստավորում:
Կորոնավիրուսի օրական ցուցանիշը կազմում է 8,15 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 7,88 տոկոս, 7 օրում՝ 7,42 տոկոս:
Վրաստանում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 889 286 դեպք, որոնցից ապաքինվել է 832 675 մարդ, մահացել է 12 731 պացիենտ:
Այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ արվել է կորոնավիրուսի դեմ 2 308 497 պատվաստում, ընդ որում՝ վերջին օրվա ընթացքում պատվաստվել է 6 817 մարդ:
Կարանտինում գտնվում է 37 մարդ, ստացիոնարներում՝ 6 142 մարդ, կլինիկական հյուրանոցներում՝ 1193 քաղաքացի:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը