ԶԼՄ. Իրաքը կարող է գնել թուրքական մարտական ԱԹՍ-ներ
Իրաքը կարող է դառնալ Ադրբեջանից հետո երկրորդ հարեւան երկիրը, որը կարող է գնել Baykar-ի արտադրության Bayraktar TB2 թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերը։ Սակայն Իրաքի հետ նման գործարքը կունենա այլ արդյունքներ, այդ թվում՝ ռազմաքաղաքական ենթատեքստ, հայտնում է TRT Haber-ը։
Աղբյուրը վկայակոչում է հնարավոր վաճառքի մասին միջազգային լրատվամիջոցների պնդումները, որոնք ասում են, որ Իրաքի նախարարների կաբինետը 100 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքեր գնելու համար։
Պաշտպանական քաղաքականության վերլուծաբան Հաքան Քըլըչը կարծում է, որ անօդաչու թռչող սարքերի վաճառքը Իրաքին պահանջում է որոշակի մակարդակի վստահություն երկրի նկատմամբ և երաշխիքներ, որ նա չի օգտագործի թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր հենց Թուրքիայի դեմ։ «Եթե գործարքը կայանա, դա ցույց կտա, որ երկկողմ հարաբերությունները հասել են որոշակի մակարդակի, և մենք վստահ ենք, որ նրանք չեն օգտագործի մեր արտադրանքը մեր դեմ»,-ասել է նա։
Քըլըչը բացատրել է, որ Իրաքը սերտ հարաբերություններ է պահպանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի հետ, բայց եթե Բաղդադն ընտրի Թուրքիան անօդաչու թռչող սարքեր գնելու համար, դա ցույց կտա քաղաքական մտերմություն:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը