Գերեվարված արցախցին անասնապահ է, մեկուկես ամիս առաջ ադրբեջանցիները առեւանգել էին նրա կովերին
Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչն անասնապահ է։ Քաղաքացին գերեվարվել է իր անասուններին արածեցնելիս, քանի որ տեղանքում մոլորվել է։ Մոտ մեկուկես ամիս առաջ ադրբեջանցիները առեւանգել էին նրա կովերին եւ չէին վերադարձրել։ Մոտ 20 կով մնացել էր ադրբեջանցիների մոտ։
Ավելի վաղ Արցախի ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր, որ Ճարտարի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհետ կորել է։ Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին: Ընթանում են բանակցություններ քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը