Ադրբեջանցի սպան ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվածների հուղարկավորության ժամանակ ծեծի է ենթարկել լրագրողներին
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության աշխատակից, մայոր Ռովշան Ջահանգիրովը հարձակվել է Baku.TV հեռուստաալիքի աշխատակից Թուրալ Մուսեիբովի վրա։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված պետական սահմանային ծառայության սպաների հրաժեշտի արարողության ժամանակ։
Baku.TV-ի թղթակիցը փորձել է մոտենալ պետական սահմանային ծառայության պետ Էլչին Գուլիեւին եւ մեկնաբանություն ստանալ ողբերգության վերաբերյալ։ Սակայն մայոր Ռովշան Ջահանգիրովը սկսել է հրել թղթակցին, իսկ օպերատորին բռունցքով հարվածել է։
Ռովշան Ջահանգիրովը երգչուհի Էլնարա Խալիլովայի ամուսինն է։
Հիշեցնենք, որ ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է 14 զինծառայող։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը