«Բենֆիկայի» նախագահ․ Ափսոսում եմ տեղի ունեցածի համար, սա սեւ էջ է պորտուգալական ֆուտբոլի պատմության մեջ
Լիսաբոնի «Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտան ափսոսանք է հայտնել Պորտուգալիայի առաջնության 12-րդ տուրի «Բելենեսեշ» - «Բենֆիկա» հանդիպման կապակցությամբ։ «Բելենեսեշում» կորոնավիրուսի բռնկում է, եւ թիմը խաղադաշտ էր դուրս եկել 9 ֆուտբոլիստներով, պարտվել 0։7 հաշվով։ Խաղը դադարեցվել էր երկրորդ խաղակեսի սկզբում։
«Ափսոսանք եմ հայտնում տեղի ունեցած կապակցությամբ։ Սա սեւ էջ է պորտուգալական ֆուտբոլի եւ Պորտուգալիայի պատմության մեջ։ «Բենֆիկան» հետեւել է կանոնադրությանը։ Եթե դուրս չգայինք խաղաղադաշտ, մեզ կգրանցվեր տեխնիկական պարտություն։ Իհարկե, ամաչելու բան է, բայց «Բենֆիկան» պատասխանատվություն չի կրում։
Ես հասկանում եմ մրցակցի վիճակը։ Անցած տարի մենք անցել ենք այդ ամենի միջով։ Կորոնավիրուսի հետեւանքով «Բենֆիկան» կորցրեց հաղթանակը Պորտուգալիայի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում։
Այս ամենը վատ է ազդում պորտուգալական ֆուտբոլի եւ երկրի վրա»,- Ռուի Կոշտայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել էր «Բելենեսեշի» խնդրանքը եւ չէր տեղափոխել հանդիպումը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...