Մաքսիմում ավել, ինչ կլինի Բրյուսելում, դա մի քանի մեր ռազմագերի տղաների ազատարձակումն է Բաքվի բանտերից. Աշոտյան
Երեկվա եռակողմ հանդիպումից հետո, որի արդյունքում ընդունված հայտարարությունը չի պարունակում գեթ մեկ դրույթ, որը բխում է Հայաստանի ազգային շահերից, հարց է առաջացել. ի՞նչ ակնկալել Բրյուսելից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Փորձեմ հակիրճ ներկայացնել կարծիքս։
1. Ինպես եւ կանխատեսում էի, Մոսկվան բաց չթողեց առաջին ջութակի դերը եւ ազդարարված Բրյուսելից առաջ կազմակերպեց իր հովանու ներքո սեփական հանդիպումը։
2. ՌԴ նախագահի խոսքը բրյուսելյան հանդիպման մասին վկայում է, որ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում այնքան ամուր են, որ նա չունի խանդի տեսարան սարքելու ոչ մի իմաստ։
3. Եվրոպական հանդիպումից ոչ մի լուրջ, առավել եւս՝ հայանպաստ ելք ակնկալել պետք չէ։ Հիմնական գլոբալ հարցերը՝ դելիմիտացիա եւ կոմունիկացիաներ, արդեն քննարկվել են Սոչիում։
4. ԵՄ-ն ունի ընդամենը մեկ զենք, որ չունի Ռուսաստանը՝ «մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն», որով ցանկության դեպքում կարող էր առավել կոշտ լինել Ադրբեջանի նկատմամբ։ Սակայն մի կողմից ԵՄ շահերը չեն ենթադրում սանկցիոն գործիքակազմի օգտագործում Ալիեւի դեմ, մյուս կողմից Հայաստանը ներկայացնող ողորմելիները նմանատիպ խնդիր չեն բարձրացնում արդեն մեկ տարի է։ Եթե Նիկոլը «ներել» է Ալիեւին, ինչու՞ Բրյուսելը պիտի ավելի կաթոլիկ լինի։
5. Անկախ ՌԴ-ԵՄ լարվածությունից երկու խաղացողների շահերն այստեղ դեռ համընկնում են։ Կայուն միջավայրով, լոգիստիկ հնարավորություններով Հարավային Կովկասը, իհարկե, տարբերվող պատճառներով, համապատասխանում է երկուսի պատկերացումներին։
6. Այս խաղի «ջոկեր» է մնում Թուրքիան, ում վերջնականապես սեփական անկողին մտցնելու պլաններ փափագում են թե Ռուսաստանում, թե Արեւմուտքում։
7. Մաքսիմում ավել, ինչ կլինի Բրյուսելում, դա մի քանի մեր ռազմագերի տղաների ազատարձակումն է Բաքվի բանտերից, այն էլ, եթե Բրյուսելը ֆայմի, իսկ Երեւանը բզի այդ ուղղությամբ։
Հ.Գ. Աշխարհից նեղանալ պետք չէ։ Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում։ Նիկոլը վկա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը