Ալիեւ. մենք հայկական կողմին առաջարկել ենք սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ
Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ բանակցությունների ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատումը։
Նա հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է սկսել գործընթացը եւ բարձր է գնահատում այդ հարցում ռուսական կողմի աջակցությունը։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանները սահմանագծված չեն, ուստի մենք բազմիցս հրապարակավ հայտարարել ենք, որ պատրաստ ենք հրատապ սահմանազատման գործընթաց սկսել։ Ավելին, մենք նաեւ հրապարակավ առաջարկել ենք հայկական կողմին սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ՝ առճակատմանը վերջ դնելու համար եւ միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելու համար։ Ապաշրջափակման թեման եռակողմ հայտարարության կետերից ամենակարեւորն է»,-ասել է Ալիեւը՝ հայտարարելով, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակը կայուն է։
«Ընդհանուր առմամբ, ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակը կայուն է, չկան լուրջ միջադեպեր, միտումնավոր սադրանքներ։ Այն դեպքերը , որոնք գրանցվել են, համակարգային բնույթ են կրել։ Այդ կապակցությամբ կցանկանայի ռուսական խաղաղապահ զորախմբին շնորհակալություն հայտնել տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար, որը երկար տարիներ եղել է սառեցված հակամարտության վիճակում, իսկ անցած տարի՝ լայնամասշտաբ պատերազմի»,-հավելել է Ալիեւը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...