Ալիեւը հայտարարում է Հայաստանի ոչնչացման մասին, իսկ Փաշինյանը դեռ կասկածներ ունի. թուրքագետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ուղղակիորեն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ոչնչացվի։ Ընդ որում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ ամենից հետո դեռ որոշակի կասկածներ ունի նրանց մտադրությունների վերաբերյալ։ Այս մասին նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Փորձագետի կարծիքով, Բաքվում այդ մտադրությունները զրոյից չեն առաջացել. «Այդ գաղափարը թուրքական պետության հիմքում է: Այն եղել է 100 տարի առաջ եւ կա այսօր՝ գլորվելով դեպի Ադրբեջան»,- պարզաբանեց Մելքոնյանը։
Ընդ որում, ինչպես նշեց արեւելագետը, Հայաստանի բնակչության բավականին զգալի մասը Թուրքիային եւ Ադրբեջանին թշնամական պետություններ չի համարում։ «Մենք կարող ենք հիմնվել ավելի վաղ արված հետազոտությունների վրա: Ըստ դրանց՝ երկրի բնակչության մոտ 30 տոկոսը դեմ չէ այն պնդումներին, ըստ որոնց «Ադրբեջանը Հայաստանի թշնամին չէ», «Թուրքիան Հայոց ցեղասպանություն չի կատարել» եւ այլն։ Սա ամենամեծ եւ ամենալուրջ հարվածն է, որ կարողացել է հասցնել ներկայիս իշխանությունը»,- ընդգծեց թուրքագետը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը