Նիկոլը կատարում է Ալիևի հաջորդ ցանկությունը. Արտակ Զաքարյան
Կապիտուլյանտ Նիկոլն ակտիվորեն շարունակում է Հայաստանի Հանրապետությանը ներսից պայթեցնելու իր դավադիր արշավանքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նախկին իշխանությունների, և հատկապես նախագահների նկատմամբ քրեական շինծու գործերի, կեղծ մեղադրանքների, զրպարտանքների ցուցադրական «շքերթով» քանդեց հասարակության միասնականությունն ու բարոյալքեց բանակը: Արդյունքում հանձնեց Արցախը, ավիրեց հայկական պաշտպանական համակարգը, Հայաստանին զրկեց իր սահմանային անվտանգության բոլոր գոտիներից, Սյունիքի սահմանները նվիրեց թշնամուն իսկ բնակավայրերը դարձրեց թշնամու թիրախ:
Սերժ Սարգսյանի դեմ երկրորդ շինծու մեղադրանքն առաջադրելով՝ կապիտուլյանտը հասարակության ուշադրությունը շեղում է Հայաստանի մի շարք այլ տարածքներ թուրքերին հանձնելու իր հաջորդ դավադիր որոշումից:
Եթե հիշում եք, այս տարվա հոկտեմբերի 1-ին, ՀՀԿ ծաղկաձորյան կոնֆերանսի իր ելույթում, ՀՀ 3-րդ Նախագահ Սարգսյանը պատասխանեց Ալիևի հոխորտանքներին՝ ասելով.
…«Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէի՞ր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ…Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետևում քեզ ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը: Զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, սա ստանձնել է կապիտուլյանտի փաստաբանի դերը, պաշտպանության տակ առել նրան և միասին, ձեռք ձեռքի տված տևական ժամանակ թիրախավորում են ինձ, իմ մարտական ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներ են»:
Ըստ էության, Սերժ Սարգսյանի թիրախավորումը շարունակվում է, և ամենայն հավանականությամբ, Նիկոլը կատարում է Ալիևի հաջորդ ցանկությունը:
Կեցցե՛ն հայ քննիչները, դատախազները, դատավորներն ու նիկոլապատկան մյուս մարմինները, որոնք չգիտեն, թե իրականում ի՞նչ են անում: Նրանք օգնում են Նիկոլին՝ հանձնել իրենց իսկ հայրերի ու պապերի Հայրենիքը:
Իսկ հայկական իրավական համակարգի մեր «հերոսները» գիտե՞ն արդյոք, թե ինչ են պատասխանելու իրենց երեխաներին ու թոռներին, երբ վերջիններս հարցնեն, թե ինչո՞ւ էին շինծու գործերով հանդես գալիս Արցախի հերոսների դեմ»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը