Սա էր Արցախի պատերազմի աշխարհքաղաքական նպատակը, ու դա է Ալիևին համարձակություն տալիս իրեն լկտի պահել. Ստեփան Դանիելյան
Որքանով է կենսունակ Թյուրքական Աշխարհը և առհասարակ, ինչ է դա իրենից ներկայացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավոերապես, նշել է. «Հասկանալի է, որ ոչ մի պայմանական թուրքմենբաշի, կամ իրեն Լենկ Թեմուրի ազգակից համարող պայմանական ուզբեկ դիկտատոր չի հրաժարվի իր սուվերենությունից հանուն ինչ-որ թյուրքական աշխարհի, բայց մեծ ուրախությամբ կմասնակցի որևէ աշխարքաղաքական պրոյեկտի, որի միջոցով կլայնացնի իր սուվերենությունը, կներգրավի ներդրումներ ու նոր կոմունիկացիաների հնարավորություն կստանա, ավելին, կօգնի թուլացնել ռուս-չինական ակցանը, որի արանքում է գտնվում Կենտրոնական Ասիան:
Ու այստեղ առաջանում է հարց, դա ինչ աշխարքաղաքական պրոյեկտ է ու ով պետք է այդքան գումար սրսկի այդ երկրների մեջ: Դա հաստատ Թուրքիան չի, որը չունի համապատասխան ռազմական տեխնոլոգիաներ, որքան էլ ներկրված կոմպոնենտների վրա սարքված բայրաքթարներով չհպարտանան: Արժեքազրկվող թուրքական լիրան էլ այն արժույթը չի, որը կարողանա ապահովել այդ պրոյեկտը:
Դա հաստատ ավելի ազդեցիկ հեղինակներ ունեցող գլոբալստական ուժեր են, ում պետք է այդ թուրքական աշխարհը Ռուսաստանի ու Չինաստանի հետ մրցակցության համար: Իսկ հետագայում, նպատակներին հասնելուց հետո, կվիժեցվի թուրքական աշխարհը, ինչպես հիմա բոլորը մոռացել են սլավոնական, գերմանական աշխարհների մասին:
Էրդողանը վերջերս ասել է, որ ինքն աշխարհի ամենափորձառու առաջնորդն է, երևի նկատի ունենալով, որ հասկանում է, թե իրենից ինչ են ուզում ու դա կատարում է: Թուրքական Աշխարհն իրականում Թուրքիայի նախագիծը չի, այն Թուրքիայում չի ծնվել։
Սա էր Արցախի պատերազմի աշխարքաղաքական նպատակը ու դա է Ալիևին համարձակություն տալիս իրեն լկտի պահել:
Նաև դա էր 2018-ի «հեղափոխության» իմաստը։ Ամենադաժանն այն է, որ այդ «հեղափոխության» գործիքները դեռևս գործում են Հայաստանի քաղաքական դաշտում»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը