Որտե՞ղ է թրքասեր գործակալ «օմեգա» Արոն տեսնում թուրքական դրական ազդակները
Որտե՞ղ է թրքասեր գործակալ «օմեգա» Արոն տեսնում թուրքական դրական ազդակները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող «օմեգա» Արոն, ով ըստ տարբեր տվյալների և հրապարակումների թուրքական գործակալ է եղել, ֆրանսիական Le Figaro օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ «մենք դրական ազդակներ ենք ստացել Թուրքիայի կողմից»... Միևնույն ժամանակ գործակալ «օմեգան» այդ նույն հարցազրույցում «բացահայտել» է, որ «Անկարան նոր պայմաններ է առաջադրում և դրանց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է»...
Ըստ Արոյի ստացվում է, որ Անրական շանտաժում է Հայաստանին...Իր մատնանշած պայմաններն իրականում ՇԱՆՏԱԺ-ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ են... Հարց է առաջանում՝ որտեղի՞ց է թրքասեր գործակալ Արոն այստեղ տեսնում Անկարայից ստացած դրական ազդակները...
Հավելեմ, որ ըստ տարբեր տվյալների և հրապարակումների, թուրքերի համար "շպիոնություն" արած Արոյի մատնանշած Անկարայի նախապայմանները բավական "հին" են և միջազգային հանրությսուն կոչվածն այդ մասին գիտեն...
Հիշեցնեմ, որ սույն թվականի օգոստոսի 27-ին կառավարության նիստի ժամանակ մահաբեր Նիկոլն առաջին անգամ հայտարարեց Թուրքիայից հնչող դրական ազդակների մասին, որին ի պատասխան Էրդողանը օգոստոսի 30-ին Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար առաջ քաշեց 3 շանտաժ- նախապայմանները.
1. Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, որը նշանակում է, որ Հայաստանը վերջնականապես հրաժարվում է Արցախի անկախացման գաղափարից...
2. Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգայնացման քաղաքականությունից...
3. Հայաստանը պետք է բացի Անկարայի պանթուրանիստական և նեոօսմանական շահերը սպասարկող «Զանգեզուրի միջանցքը»...
Իսկ հետագայում էլ Նիկոլ Անհողին «փչացնելու» համար Թուրքիայի բռնապետը բացահայտեց, որ իր հետ հանդիպման համար Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ընկել է Վրաստանի վարչապետի «ոտուձեռը» ու խնդրել կազմակերպել այդ հանդիպումը...
Ի գիտություն «շպիոն» Արոյի, մինչ իրենց՝ թրքասերների իշխանության գալը Անկարան տարբեր միջոցներով մեզ մեսիջներ էր հղում, որ պատրաստ է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել բոլոր կոմունիկացիաները, եթե Երևանը համաձայնի Բաքվին տալ 1-2 շրջան... Իսկ հիմա, երբ ազերիները Նիկոլ Անհողից ստացել են Արցախի 75 տոկոսը (9 շրջան և ևս այլ տարածքներ), այդ թվում նաև Շուշին ու Հադրութը, Անկարան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու դիմաց ուղղակի մեզ նվաստացնող և նսեմացնող շանտաժ-նախապայմաններով է հանդես գալիս, որն, ըստ ԱԳՆ ղեկավար Արոյի Անրակայից եկող դրական ազդակներ են...
Հ.Գ. Այնպիսի տպավորություն է, որ գործակալ "օմեգան" շարունակում է սպասարկել իր նախկին գործատուների շահերը...»,- գրել է Համբարյանը


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը