«Կարոտը խեղդում է, ուզում եմ գոնե 1 անգամ տեսնել․․․»․ 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Մանուկյանի 21-ամյակը հարազատները նշեցին Եռաբլուրում
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Մանուկյանը երեկ կդառնար 21 տարեկան։ Հարազատներն ու ընկերները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին զոհված զինծառայողին։
Նարեկի մայրը՝ Մարինե Հովասափյանը, 168.am-ի հետ զրույցում հիշեց, թե ինչ ոգևորությամբ և ուրախությամբ էր որդին նշում ծննդյան տարեդարձը․
«Հատկանշական օր է, կապված թվերի հետ․․․ 2000 թվականի նոյեմբերի 21-ին ծնվեց Նարեկս, ես 21 տարեկան էի, որ լույս աշխարհ բերեցի տղայիս… 2021 թվականն է, ամսի 21-ը։ Ես ուղղակի պատկերացնում եմ, թե ինքն ինչ ոգևորությամբ այս օրը կնշեր և ինչ հիշարժան կդարձներ այն։ Մենք միշտ նշել ենք և շարունակելու ենք նշել Նարեկիս ծնունդը, ինքը միշտ մեր սրտերում է՝ իր բարությամբ, հերոսությամբ, կամեցողությամբ, իր լավ մարդ լինելով։ Իմ ամենաթանկը, իմ կյանքի իմաստն էր Նարեկը։ Առանց իրեն մենք չենք ապրում, գոատևում ենք, առանց Նարեկի մութ է, շատ տխուր է, շատ դառն է ամեն ինչ․․․ Շնորհավոր, տղես, շնորհավոր քո թանկ ծնունդը, իմ ամենաթանկ, իմ թագավոր տղա, շնորհավոր ծնունդդ»։
Զոհված զինծառայողի տատիկը՝ Հասմիկ Հովասափյանը, մեզ հետ զրույցում հիշեց, որ Նարեկն իր հետ շատ կապված էր, իր գրկում էր մեծացել, իսկ այսօր չի համակերպվում թոռան կորստի հետ, ասում է՝ կարոտը խեղդում է․
«Մեր ամենասպասելի երեխան էր, շատ-շատ էինք սիրում Նարեկիս։ Հիմա կարոտով ենք մնացել, ամեածանր կարոտը, որ խեղդում է մեզ, չեմ դիմանում առանց Նարեկի, ուզում եմ գոնե 1 անգամ տեսնել․․․ Ծնունդդ շնորհավոր, Նարեկս, իմ հրեշտակ տղա․․․»։
Ավելի վաղ 168.am-ն անդրադարձել էր 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Մանուկյանի կյանքին և պատերազմի ժամանակ ցուցաբերած արիությանը։


















































Նվիրումը` անմահություն… Արթուր Ասրյան
Արմեն Չարչյանի գործով դատական նիստը (տեսանյութ)
Աճարկուտցի Դավիթը
Տարոն Սահակյանին հրամայել են ազատ արձակել գերեվարված ադրբեջանցիներին ու ինքն է գերևարվել. Նրան Բաքվում խոշտանգելով սպանել են
«Երկինքը՝ Հայրենիք». Մայոր Ռաֆայել Վասիլյանը զոհվեց պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...