Հանուն իբր «ժողովրդավարության և ինքնիշխանության» անհեռատես քայլերի շղթան հանգեցրեց Հայրենիքի կորստի վտանգի․ Թ. Պողոսյան
Ամեն ինչ այնպես անեն, որ զարգացման բոլոր սցենարներից սկսես նախընտրել Միութենական պետությանը միանալը` հանուն Արցախի և Սյունիքի պահպանության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:
«Պատմությունը կրկնվել է սիրում` հույս ունենալով, որ դասերը քաղված կլինեն։ Դասեր չքաղելը հետևանքներ է ունենում։
Ամեն ինչ այնպես անեն, որ զարգացման բոլոր սցենարներից սկսես նախընտրել Միութենական պետությանը միանալը` հանուն Արցախի և Սյունիքի պահպանության։ Հայրենիքի պաշտպանության գործը հասցնեն հաջորդ սերունդների համար գոնե պահպանելու ցանկության։ Երբեք մտքովս չէր անցնի:
Հանուն իբր «ժողովրդավարության և ինքնիշխանության» անհեռատես քայլերի շղթան հանգեցրեց Հայրենիքի կորստի վտանգի։ Իսկ առանց պետության այդ ո՞ր կետի վրա եք իրագործելու նույնիսկ այդպիսի այլասերված ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը, որի կրողն էք։
Այս ու՞ր հասցրեցիք, որ Հայաստան լինելու և գալիք սերունդներին մեր հողի վրա ապրելու հնարավորություն թողնելու համար այս սցենարի կողմնակիցը դառնամ»,- գրել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը